Ոստիկաններին ավելացնելն ու Պռոշյան-Հանրապետության հրապարակ գծում պարփակվելը ելք չէ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր երկրում այնպիսի քաոս է տիրում, որ անգործության ու զավեշտի շատ դրսևորումներ ուղղակի չենք նկատում։ Դե, ով գիտի, թե 3 տարվա մեջ 88 իմքայլականներից քանիսն են օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկել՝ նրանց որոշ օրինագծերից հետո աղերսում ենք, որ ոչ մի նախաձեռնությամբ այլևս հանդես չգան։ Իսկ ժամանակին հաշվում էինք, թե որ օրենսդիրը քանի ելույթ և նախագիծ է ներկայացրել։ Շատ ավելի կարևոր խնդիրներ կան այսօր երկրում, որոնք լուծման կարոտ են, բայց առկախված մնում են՝ վտանգելով մեր պետականությունը։ Եթե անգամ համարենք, որ անվտանգության խնդիր չունենք՝ այդ խնդրի լուծումը հանձնել ենք մեր ռուս բարեկամներին, հազարավոր նման խնդիրներ ունենք՝ սկսած ահագնացող արտագաղթից, զինծառայության, կրթության, առողջապահության, գիտության խնդիրներից մինչև տնտեսական ճգնաժամ, արտաքին պարտք, գնաճ, գործազրկություն։

Այս խնդիրները չեն լուծվում և չեն էլ լուծվելու, քանի դեռ երկրում չի լուծվել բուն և ամենակարևոր քաղաքական խնդիրը՝ շարունակում է պաշտոնավարել մի քաղաքական ուժ, որի գործողությունների արդյունքում մենք կորցրինք Արցախի մեծ մասն ու մեր զավակներին։ Մի ուժ, որի հրաժարականն են ամիսներ շարունակ պահանջում երկրի գրեթե բոլոր լուրջ ինստիտուտներն ու հեղինակավոր անհատները։ Ասենք, եթե անգրագետ և նախկիններին ատող զանգվածի ձայների հաշվին կրկին վերարտադրվեցիք, ինչպե՞ս եք հարաբերվելու այդ կառույցների հետ։

Ինչպե՞ս եք աշխատելու ակադեմիայի, բանակի, եկեղեցու, համայնքապետերի, մտավորականների հետ, որոնք ամեն օր խոսում են հրաժարականի և իշխանափոխության մասին։ Կարելի է, իհարկե, պարփակվել Պռոշյան-Հանրապետության հրապարակ գծի վրա, ավելացնել ոստիկաններին և բարձրացնել նրանց աշխատավարձը, բայց դա ելք չէ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 368 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am