Տապալումից ապահովագրվելու եւ քաղաքական լուսանցքում հայտնվելու հեռանկարից խուսափելու ճիգեր

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կլինեն արտահերթ ընտրություններ, թե ոչ, դեռեւս ոչ ոք չգիտի: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հիմք չէ, նրան երբեք չի կարելի հավատալ: Ու հենց այդ անորոշությունն էլ օգտագործում է Փաշինյանը՝ առաջին հերթին որոշակի հաշվարկներ անելով եւ այդ համատեքստում շոշափելով հանրային տրամադրությունների փոփոխությունները։ Հենց այդ նպատակով է նա մարզային այցելությունների մեկնում, փորձում հասկանալ քաղաքացիների տրամադրվածությունը, որի հիման վրա էլ նախատեսում է կառուցել իշխող ուժի մարտավարությունը։ Զուգահեռ, նա մարզերում ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներ է կատարում՝ փորձելով ընդդիմությունից մի քանի քայլ առաջ անցնել: Իհարկե, այն պահին, երբ կհասկանա, որ ընտրություններն իրեն ձեռնտու չեն, դրանց չկայացման համար կգտնի պատճառներ: Ոչինչ էլ չլինի, կորոնավիրուսը կա ու կա: Իսկ մինչ այդ նա պատրաստվում է: Առաջին քայլերից մեկը Ընտրական օրենսգիրքն է:

Փաշինյանի՝ ընտրությունների մասին հայտարարությունից անմիջապես հետո «Իմ քայլի» կողմից հրապարակ նետվեց գործող ռեյտինգային համակարգից հրաժարվելու թեման։ Ու իշխանությունները սկսեցին ներկայացնել, թե այդ փոփոխությունը կատարելու հարցում միշտ հանրային պահանջ է եղել։ Սակայն այդ դեպքում հարց է առաջանում, որ եթե ռեյտինգայինից հրաժարվելու հարցում միշտ հանրային պահանջ է եղել, ապա ինչո՞ւ 2018 թվականի դեկտեմբերին Փաշինյանի իշխանությունը արտահերթ ընտրությունների գնաց հենց ռեյտինգային ընտրակարգի պայմաններով։ Այն ժամանակ հենց Փաշինյանի կառավարության նախաձեռնությամբ էր առաջ մղվում ռեյտինգայինից հրաժարվելու թեման, բայց այն այդպես էլ չփոփոխվեց։ Իսկ հիմա փոփոխվում է, այն էլ՝ մի քանի ժամվա ընթացքում, հրատապ կարգով...


Իհարկե, միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մասնակցությամբ ու «կողմ» քվեների արդյունքում։ Իհարկե, պարզ համամասնական ընտրակարգին անցումը կարող է դրական լինել, այն ինքնին վատ համակարգ չէ, բայց մեր պարագայում զգալի խնդիրներ է առաջ բերելու: Նախ, շատերի կարծիքով, մեր երկիրը պատրաստ չէ դրան, քանի որ մեզանում կուսակցական համակարգը ցածր մակարդակի վրա է, դեռեւս լիարժեքորեն ձեւավորված չէ քաղաքական համակարգի գաղափարական հենքը, որի արդյունքում հանրությունը հիմնականում իր ձայնը տալիս է ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի նախընտրական ծրագրին կամ գաղափարախոսությանը, այլ միայն առանձին անհատների։ Տվյալ դեպքում այդ անհատի դերակատարությունը իշխանության համար կատարելու է Նիկոլ Փաշինյանը, որի շուրջ կառուցվելու է ողջ քարոզարշավը: Այսինքն, այդպես եղել է նաեւ 2018-ին։ Բայց այն ժամանակ կային անհատներ, որոնք Փաշինյանի անվան տակ ի վիճակի էին լուրջ քվեներ ստանալ: Հիմա Փաշինյանը շատ ցածր վարկանիշ ունի, իսկ նրա թիմակիցներն ընդհանրապես մարդամեջ դուրս գալու խնդիր ունեն: Բնականաբար, շատ հետաքրքիր կլիներ տեսնել, թե այսօրվա «իմքայլական» պատգամավորները, որոնք ռեյտինգայինով 10-20 հազար ձայն էին տանում, այս անգամ ինչքան կստանան՝ 100, թե՞ 200 քվե...

Չենք իմանա, որովհետեւ հենց դրա համար էլ Փաշինյանն արագ հրաժարվեց ռեյտինգայինից. 2018-ին այն իրեն պետք էր, հիմա խանգարելու է: Մյուս կողմից՝ պարզ համամասնական ընտրակարգով մարզերի բնակչությունը փաստացի զրկվում է «իր» պատգամավորն ունենալու հնարավորությունից, իր ներկայացուցիչն ունենալու հնարավորությունից, իսկ համամասնական ցուցակների վրա ազդեցության որեւէ լծակ չկա: Եվ ընդհանրապես, արտաքուստ առավել քաղաքական այս ընտրակարգն իրականում թույլ չի տալիս հանրությանը՝ ազդել խորհրդարանի ձեւավորման վրա: Իհարկե, դասական իմաստով, անշուշտ, համամասնական ընտրակարգի դեպքում հանրությունն ընտրում է քաղաքական ուժ եւ գաղափարախոսություն, սակայն, նորից կրկնենք, Հայաստանում դա վերածվելու է բացառապես կուսակցությունների (դաշինքների) ղեկավարների՝ առաջին համարների ընտրության: Իսկ նրանք իրենց հերթին կորոշեն, թե ինչ տեսք կունենա Ազգային ժողովը:

Սա եւս ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին, քանզի հանրությունն այս անգամ չի առնչվի ցուցակում ներգրավվածների հետ, որոնք վարկաբեկված են անհնարինության աստիճան: Թեպետ, հանուն արդարության, պետք է նշել, որ այդ ցուցակի՝ որեւէ հաջողության գլխավոր խանգարողը կարող է լինել հենց Փաշինյանը: Մի խոսքով, համամասնական ընտրակարգին անցնելով՝ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ հուսահատ փորձ է անում՝ ապահովագրել իրեն դաժան տապալումից եւ խուսափել քաղաքական լուսանցքում հայտնվելու հեռանկարից։ Այդ ճանապարհին նա ոչնչի առջեւ կանգ չի առնելու։ Կհաջողի՞, թե՞ ոչ, կախված է ընդդիմության տրամաբանված ու համակարգված (պարտադիր չէ միասնական) աշխատանքից ու մեր ժողովրդի արժանապատվության չափից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 217 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am