Որն էր իշխանությունների նպատակը. «Մարտի 1-ը» մնաց չբացահայտված

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած ՀՀ գլխավոր դատախազությունը պնդում է, թե 2008 թվականի մարտի 1-ի ժամանակ 10 անձի մահվան դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են կատարվում, սակայն հեղափոխությունից մինչ օրս այդ մասով որեւէ բացահայտում առկա չէ, եւ ներկայիս իշխանությունները բավարարվել են միայն նախկին պաշտոնյաներին մեղադրանքներ առաջադրելով։ Եվ ինչպես Սահմանադրական դատարանը համարեց, մեղադրանքներն էլ հակասահմանադրական էին եւ անվավեր։

Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել է 2020 թվականի գործունեության հաշվետվությունը, որտեղ առկա են մանրամասներ նաեւ այս գործի քննությունից։ Օրինակ՝ հաշվետվության մեջ հանդիպում ենք այսպիսի նախադասության. «10 անձի մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել են մեծածավալ քննչական եւ դատավարական գործողություններ, մասնավորապես՝ հարցաքննվել են բազամաթիվ անձինք, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվել են առգրավումներ, զննություններ, եւ հետաքննության մարմիններին տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ գրավոր հանձնարարություններ»։


Սակայն այսօրվա դրությամբ փաստ է մեկ բան՝ 10 զոհերից որեւէ մեկի մահվան հանգամանքն այդպես էլ բացահայտված չէ։ Դատախազության հաշվետվության համաձայն՝ ներկայումս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 12 անձ: 2020 թվականի ընթացքում նշված քրեական գործով որպես վկա հարցաքննվել են 200-ից ավելի անձինք, քաղաքացիներից եւ պետական տարբեր հիմնարկներից կատարվել են 10-ից ավելի առգրավումներ, կատարվել են 15-ից ավելի խուզարկություններ, նշանակվել են 50-ից ավելի փորձաքննություններ, փորձաքննության է ներկայացվել ավելի քան 2000 միավոր հրազեն եւ մեծ քանակությամբ զինամթերք, սակայն, ըստ էության, ոչինչ չի բացահայտվել, քանի որ իշխանությունների համար գերխնդիր էր ոչ թե սպանությունների բացահայտումը, այլ նախկին պաշտոնյաներին ճաղերի հետեւում տեսնելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 176 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am