41 ահաբեկիչ է ձերբակալվել
Hayeli.am. Press TV-ի հաղորդմամբ՝ Իրանի հետախուզության և ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է Թեհրանում իրականացված ահաբեկչական հարձակումներից հետո «Իսլամական պետություն» խմբավորման անդամների ձերբակալության մասին:Նախարարությունը հայտարարել է, որ ձերբակալվել է ԻՊ-ի 41 անդամ: Գործողության ընթացքում առգրավվել են բազմաթիվ փաստաթղթեր և ահաբեկչական գործողությունների համար սարքավորումներ:
