Ահաբեկչության համար կասկածում են Սիրիայից եկած մահապարտ ահաբեկչի
Անկարայի ահաբեկչության իրականացման համար կասկածում են Սիրիայից փախստականի տեսքով Թուրքիա ժամանած մահապարտ-ահաբեկիչ Սալիհ Նեջարին,հայտնում է Թուրքական Yeni Şafak թերթը: Հիշեցնենք,որ պայթյունի հետևանքով զոհվել էր 28 և վիրավորվել 61 մարդ։ Անկարայի կենտրոնում պայթեցվել էր պայթուցիկով լեցուն Volkswagen տիպի ավտոմեքենա։ Այն երկու ամիս առաջ վարձակալվել է Բուրսա նահանգում, ժամանակին չի վերադարձվել և գտնվել է հետախուզման մեջ։ Պայթյունը տեղի էր ունեցել Թուրքիայի գլխավոր շտաբի, խորհրդարանի ու զինվորականների հանրակացարանի մոտ՝ զինվորական փախադրամիջոցի անցնելու պահին։ Տեսախցիկների ուսումնասիրումը ցույց է տվել, որ մեքենան 6 օր կանգնած է եղել այդ վայրում, ինչից հետո նոր պայթեցվել է։
