«Մի վատ «հոտ» էլ եմ առնում սրանից՝ անցնեն ինչ-որ այլ տարբերակի». Արագած Ախոյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով «Հրապարակը» զրուցել է «Հայահավաք» նախաձեռնության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի հետ։

Պարո՛ն Ախոյան, մասնակցելո՞ւ եք հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։


Մենք դեռ մտորումների փուլում ենք։ «Հայահավաքը»՝ մեր շարժումը, անպայման կդառնա քաղաքական ուժ։ Եվ դեռ զանազան տարբերակներ կան, այսինքն՝ դաշինքով կամ առանձին, դեռ քննարկում ենք։ Բայց համենայնդեպս, մենք հակված ենք, որ առաջին հերթին այդ ընտրությունները տեղի չունենան։ Մենք գտնում ենք, որ այս իշխանությունների օրոք, հովանու տակ չի կարելի ընտրություններ անցկացնել։ Հատկապես Նիկոլ Փաշինյանի վարչապետության ներքո։

Դուք հիմա ի՞նչ ուժերի հետ եք քննարկումների մեջ։ «Երրորդ ուժ» նախաձեռնության հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք։

Մենք հայտարարել ենք, որ այն ուժերը, որոնք որ լծված են Նիկոլ Փաշինյանի հեռացման գործին, կանգնելու ենք իրենց կողքին։

«Երրորդ ուժի» հետ կապ ունե՞ք հիմա։

Չենք համագործակցում, բայց համենայնդեպս, դեմ էլ չենք, որովհետև մեր պահանջները նույնն են, մեր շահերը համընկնում են։

Իսկ ընտրություններին մասնակցելու դեպքում, ո՞ր կարգին եք կողմ՝ ռեյտինգայի՞ն, թե՞ համամասնական։

Իհարկե համամասնականի։ Ռեյտինգայինը խայտառակություն է, որովհետև աժիոտաժ է ստեղծում այդ ոչ ճիշտ մրցակցությունը։ Մրցակցությունը նախ սկսվում է ցանկացած ուժի ներսում, հետո նոր ուրիշ քաղաքական ուժերի հետ։ Եվ պատկերացնո՞ւմ եք այդքան թեկնածուներ գտնել, և բոլորին լծել ընտրություններին, մի քիչ շատ բարդ գործընթաց է։ Կարծում եմ, որ համամասնական ցուցակն ավելի ճիշտ է, որովհետև այնտեղ արդեն կուսակցության գաղափարախոսությունը կա։ Այն անհատները, որոնք կընդգրկվեն տվյալ կուսակցության համամասնական ցուցակում, արդեն կհուշի իրենց որակի մասին, այդ անձանց անցած ճանապարհի մասին։

Իսկ ի՞նչ ծրագրով եք նախատեսում մասնակցել։

Ծրագրերն առայժմ մշակման փուլում են՝ և՛ արտաքին քաղաքականության, և՛ տնտեսության, և՛ ներքին քաղաքականության։ Եթե տեղի ունենան ընտրությունները, ապա մենք կներկայացնենք, այդ ժամանակ պարզ կլինի։

Իսկ կորոնավիրուսի պայմաններում, Ձեր կարծիքով, ինչպե՞ս պետք է անցկացվեն ընտրությունները։

Ես չեմ պատկերացնում՝ ինչպես են քարոզարշավներն անելու, ընտրություններն անցակցնելու։ Բայց մի վատ «հոտ» էլ կարող ենք առնել դրանից՝ անցնեն ինչ-որ այլ տարբերակի։ Ինչպես ուսուցումն անցավ օնլայն, այնպես էլ այս դեպքում ինչ-որ «կապիկ» բան մտածեն, որին մեր հանրությունը պատրաստ չէ։ Սրանով մասնակցության թիվը կկրճատվի, կամ չգիտեմ՝ ինչ կլինի։ Թող Նիկոլը մտածի՝ ոնց է գնալու քարոզարշավի։ Եվ քանի հազար ոստիկան է բերելու, որպեսզի գլուխը չկոտրեն քարոզարշավի ժամանակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1739 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am