Արտիստը բացարձակապես իրավունք չունի լքելու հանդիսատեսին ՝ երբե′ք, և ո′չ մի պատճառով․Կոնստանտին Օրբելյան

Hayeli.am. Արդեն տեղեկացրել ենք,որ  Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Կոնստանտին Օրբելյանը արդեն մեկ ամիս է լծված է  թատրոնի  հին կադրերից ազատվելու գործին: Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում Օրբելյանն աշխատանքից ազատել է գրեթե տասնյակի հասնող աշխատակիցների: Ժամանակավոր պաշտոնակատարը դա անում է կադրային փոփոխությունների անվան ներքո և ազատվում է լավագույն մասնագետներից : Մեր տեղեկություններով երեկ  օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական  թատրոնում տապալվել է «Գայանե» բալետի ներկայացումը։ Ներկայացումը պետք է տեղի ունենար ժամը 19:00-ին, սակայն ներկայացման մասնակիցները բոյկոտել են և բեմ դուրս չեն եկել: Հանդիսատեսը մոտ մեկ ժամ նստած է մնացել՝սպասելով ներկայացման մեկնարկին,սակայն ավելի ուշ տեղեկացրել են,որ ներկայացումը հետաձգվում է տեխնիկական պատճառներով: Այդ ընթացքում բոյկոտող արտիստներն ու աշխատակիցները դրսում սպասել են տնօրինությանը,հանդիպելու և պարզաբանումներ ստանալու համար,սակայն ՝ապարդյուն: Այնուհետև ներկայացումը տապալած  արտիստներին հորդորել են բացատրագիր գրել ներ, սակայն արտիստներն անդդվելի են մնացել: Մեր ունեցած տեղեկություններով այժմ  օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը,ով հանդիպում է կազմակերպել տնօրենի և աշխատակիցերի միջև: Այս առնչությամբ պարզաբանում է տարածել մշակույթի նախարարությունը. «Թատրոնի դահլիճում այսօր հրավիրած ժողովի ավարտին նախարար Արմեն Ամիրյանն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայտարարեց իր աշխատանքային առաջնահերթություններից մեկը, կոչ արեց համախմբվել գեղարվեստական ղեկավար և տնօրենի պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանի շուրջ. «Խնդիրները ներկայացրե′ք տնօրենությանը՝ ստեղծագործականից մինչև աշխատանքային ու կենցաղային, միասնաբար կփորձենք առողջացնել մթնոլորտն ու համակարգը Թատրոնում։ Ամենաբա′րդ խնդիրները բարձրացրեք, բայց ոչ մի դեպքում չի կարելի տապալել ներկայացումը»։ Ժողովում այդպես էլ որևէ մեկը նախարարին բարձրաձայն «չխոստովանեց», թե որտեղ կամ ում գլխում է ծագել «Գայանե» բալետի հունիսի 8-ի ներկայացումը տապալելու գաղափարը։ Ներկա էին թե′ նվագախմբի անդամները, որոնց մի մասի՝ նվագելուց հրաժարվելու պատճառով չի կայացել ներկայացումը, թե′ բալետային խմբի անդամները, որոնք, ինչպես այսօր պնդեցին, կազմ ու պատրաստ սպասել են «երրորդ զանգին»։ Չնայած, անդրկուլիսային փսփսոցները տանում են դեպի Օպերայի՝ աշխատանքից ազատվելու ծանուցում ստացած որոշ պաշտոնյաներ, սակայն, դա թերևս փաստական դառնա միայն այն ժամանակ, երբ ներկայացմանը ներգրավված բոլորը նախարարի պահանջած բացատրագրերում պատասխանեն մեկ հարցի՝ ինչո′ւ և ինչպե′ս որոշեցին ելույթ չունենալ հունիսի 8-ին։ «Որևէ կերպ պատկերացնելի չէ, թե ինչպես կարող է արտիստը տապալել ներկայացումը... Տոմսերը վաճառված են, լեփ-լեցուն դահլիճ՝ մոտ 750 մարդ սպասում է, և դուք դավաճանում եք ձեր հանդիսատեսին։ Հանդիսատեսը և ներկայացումը սրբություն են իսկական արտիստի համար։ Դա պարզապես սաբոտաժ էր և ապացուցեց, որ իրոք, անհրաժեշտություն են վարչական կառուցվածքային այն փոփոխությունները, որոնք որոշել է իրականացնել մաեստրո Օրբելյանը և որոնց մենք հավանություն ենք տվել։ Միայն դրանք իրականացնելով մենք կունենանք մեր երազած նոր թատրոնը»,-ասաց նախարարը։ Կոնստանտին Օրբելյանը բավական վրդովված ու վիրավորված դիմեց ժողովի եկածներին. «Արտիստը բացարձակապես իրավունք չունի լքելու հանդիսատեսին ՝ երբե′ք, և ո′չ մի պատճառով։ Ինձ համար միևնույն է, թե ով է հեռացված կամ ով՝ ոչ։ Բայց դուք իրավունք չունեք այդպես վարվելու հանդիսատեսի հետ, այդպես վարվելու մեր երկրի′ հետ»։ Մաեստրոյի հնչեցրած մի կարևոր փաստ, թերևս հայտնի էր ներկա արտիստներին. հունիսի 8-ի ներկայացմանը նա իր անձնական միջոցներով արտասահմանյան երկրներից արվեստի գործակալների էր հրավիրել, որոնց հետ Թատրոնի հյուրախաղերի ծրագրերի շուրջ էր բանակցելու՝ բեմադրությունը դիտելուց հետո.«Մեկի անձնական հարցը ստորադասվեց բոլորիս՝ աշխարհում մեր արվեստը ցույց տալու հարցին։ Եթե դուք դա նորմալ եք համարում, ուրեմն ես բան չեմ հասկանում այդ մտածելակերպից ։ Ես ափսոսում եմ, որ այդպիսի հնարավորություն կորցրիք»։ Վերջում նախարար Ամիրյանը հայցեց այն ներկաների ներողամտությունը, որոնք հունիսի 8-ին ելույթ ունենալուց չէին հրաժարվել, բայց մյուսների հետ լսեցին իր դառը խոսքերը՝ երեկվա շտապ այցին ու այսօրվա ժողովում։ Իսկ դահլիճից հեռանալուց առաջ նախարարն իր ափսոսանքը փոխանցեց, որ այդպես էլ համարձակություն չունեցավ կամ չունեցան ոտքի կանգնելու նրանք, ում պատճառով նախորդ օրն առանց ներկայացում դիտելու նույն դահլիճից հեռացավ հանդիսատեսը»։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am