100-120 տոննա սննդամթերք՝ հիսունից ավելի համայնքի

1992 թվականից սկսյալ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Հայաստանում և Արցախում իրականացրել է ավելի քան 100 միլիոն դոլարի բարեգործական ծրագրեր: Խոշորածավալ ծրագրերից զատ Կարապետյանների ընտանիքի մշտական ուշադրության ներքո են եղել նաև մարդկանց սոցիալական ծանր պայմանները, որոնց հնարավորինս թեթևացման նպատակով տրվել են բազմաթիվ աջակցություններ: Հաշվի առնելով հատկապես գյուղական բնակավայրերում, առավել ևս ձմռան ամիսներին բնակչության գերակշիռ մասի սոցիալական դժվարությունները՝ մասնավորաբար թիվ 32 ընտրատարածքն ընդգրկող Տաշիրի, Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջանների բնակչությունը պարբերաբար ստացել է տարաբնույթ աջակցություններ, այդ թվում՝ սննդամթերք: Առաջիկա օրերին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից 100-120 տոննա (վերջնական թվերը կճշտվեն ընթացքում) սննդամթերք կստանան նշյալ տարածքների բոլոր մանկապարտեզները, ինչպես նաև գյուղական բնակավայրերի բոլոր բնակիչները, իսկ քաղաքային բնակավայրերում՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկվածները, մասնավորաբար՝ Ստեփանավան քաղաքում՝ 9300, Տաշիր քաղաքում՝ 7500 անձ: Սակայն Տաշիր և Ստեփանավան քաղաքների այն բնակիչները, ովքեր ընդգրկված չեն նշյալ համակարգում, սակայն ունեն այդ օգնության կարիքը, ցանկության դեպքում կարող են դիմել իրենց համայնքներում օգնությունների բաշխման կետեր: Նրանք ևս կստանան համապատասխան աջակցություն: Տեղեկացնում ենք, որ սննդամթերքը համապատասխան բաշխման կետեր կառաքվի առաջիկա 10-15 օրվա ընթացքում, իսկ բաշխումը կիրականացվի մեկ ամսվա ընթացքում: Մանկապարտեզների լիազորված ներկայացուցիչները, ինչպես նաև բնակչությունը բաշխման մեկնարկի մասին կարող են տեղեկանալ, ապա և իրենց հասանելիք սննդամթերքը ստանալ գյուղական բնակավայրերում՝ գյուղապետարաններից, Տաշիր քաղաքում՝ կարի ֆաբրիկայից, իսկ Ստեփանավան քաղաքում՝ սոցիալական ծառայության մոտ գտնվող տարածքից: Ցանկացած խնդիր առաջանալու դեպքում կարող եք դիմել ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի Տաշիրի գրասենյակ:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրան-ԱՄՆ խաղաղության գործարքի ստորագրումը Ոչ Շվեդիան․ Իբրահիմովիչը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու ԱԱ-2026-ում Որոշվել է Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների օրը ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու ծրագրերը Սարգիս Սարգսյանը` սահմանափակ կարողություններ ունեցողների աշխարհի շախմատի առաջնության փոխչեմպիոն Հորդորում են զերծ մնալ բնական ջրային միջավայրերում կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում են կայացրել. փաստաբանական խմբի հայտարարությունը ԱԱԾ-ն միլիոնավոր դրամներ է ծախսել ավտոպահեստամասերի ձեռքբերման համար, այդ թվում՝ թուրքական արտադրության ԱՄՆ-ի հավաքականը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում Օդի ջերմաստիճանը կնվազի Քաղաքացիները մնացել են գետի մյուս կողմում Ընդդիմադիր գործիչներիս խնդիրը պետք է լինի մերկացնել նիկոլական ստերը, պայքարել նիկոլիզմի դեմ Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Մեր անունից կեղծ տեղեկություններ են տարածվում․ ահազանգում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը. վերջինը կողաշրջվել է «Այ ողորմելի ոչնչությու՛ն», դու կարո՞ղ ես կանգնել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի դիմաց (video) «Նիկո՛լ, լավ լսիր՝ մենք հաղթել ենք․․․ ընդդիմադիր լիդերնե՛ր, ձեզ եմ դիմում»․ քաղաքացի (video) Ռոբերտ Քոչարյանը գիտի՝ ինչու Պուտինը դեռ չի շնորհավորել Փաշինյանին (video) «Ոչնչությու՛ն», հիմա ինձ լսի՛ր՝ Քոչարյանը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանի դա չեն արել. քաղաքացի (video) «Նիկո՛լ, դե հենց հիմա Ալիևին ասա', գոռա՛՝ կզցնելու եմ, բոմժ եմ սարքելու».Արամ Սարգսյան (video) « «Հայաստան» դաշինքը կվերցնի՞ մանդատները»․ Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը (video) «Հենց Ռուսաստանը վերջնական պատժի Փաշինյանին, ծանր քայլերի են դիմելու»․ Դերենիկ Մալխասյան (video) Գեղաշենի սարերում «UAZ»-ը մոտ 30 մետր գլորվել է ձորակը. վարորդը մահացել է Արդյո՞ք սարքերի աշխատանքին միջամտություն է եղել․ շարունակվում եմ խախտումների բացահայտումը. Մելոյան Իշխանափոխություն պիտի լինի, որ հարցը լուծվի․ Փաշինյանի երեսից ա, ինքը գնում ա Թուրքիա․ գյուղատնտես (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am