Մեյը ուզում է կազմել կոալիցիոն կառավարություն
«Մտադիր եմ Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության հետ կոալիցիա կազմել: Ես հենց նոր թագուհու մոտ էի, ես կառավարություն եմ կազմելու»,-Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ կայացած հանդիպումից հետո, որը տեւել է 15 րոպե ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ՝ ելույթ ունենալով Դաունինգ սթրիթում գտնվող նստավայրի մոտ: «Եվրամիութան կազմից ՄԵծ Բրիտանիայի դուս գալու շուրջ բանակցությունները կսկսվեն հունիսի 19-ին, ինչպես որ պլանավորված էր:Այժմ ես կկազմեմ կառավարություն, որը կարող է ապահովել որոշակիություն, առաջ տանել Մեծ Բրիտանիան: Այդ կառավարությունը երկիրն առաջ կտանի Rrexit-ի շուրջ բանակցությունների կենսականորեն կարեւոր փուլի միջով, որոնք կսկսվեն ընդամենը տասն օրից»,-ասել է Թերեզա Մեյը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
