Դիմակայության արդյունքը դեռ վճռված չէ. Զիդան
«Իհարկե, գիտեինք, որ բարդ է լինելու, բայց պայքարում էինք: Այժմ էլ՝ հանդիպման ավարտից հետո մենք գոհ ենք: «Ռոմա»-ն ճնշում էր գործադրում: Դա նորմալ է: Չէ՞ որ խոսք է գնում Չեմպիոնների լիգայի մասին: Ինչ վերաբերում է Քրիշտիանու Ռոնալդուին, ապա նա գերազանց հանդիպում անցկացրեց, ինչպես նաև մեր թիմի մյուս ֆուտբոլիստները: Հասկանում էինք, որ կարևոր է գոլ խփել: Արտագնա խաղերը միշտ բարդ են: Չնայած այս հաղթանակին, մեր թիմերի դիմակայության արդյունքը դեռ վճռված չէ: Պարզապես, հիմա մենք երջանիկ ենք: Տեսնում էիք, թե ինչպես էր թիմը տոնում գոլերը: Դա չի կարող չերջանկացնել ինձ»,- Marca-ի փոխանցմամբ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ռոմա»-ի դեմ առաջին դիմակայության մասին: Հռոմում կայացած հանդիպումն ավարտվել է «արքայական ակումբ»-ի՝ 2:0 հաշվով հաղթանակով:
