Ովքեր են Գյումրիում կրակոցների հեղինակները. դեպքի դրդապատճառը հայտնի է/տեսաշար/

armlur.am-ը գրում է. Երեկ Գյումրու Թատերական հրապարակում՝ շախմատի դպրոցի մոտ, տեղի է ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք: Ավելի ուշ հարուցվեց քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 258-ի (խուլիգանության) հատկանիշներով: Նշենք` Aravot.am-ը գրել էր , որ վիճաբանությունը եղել է երկու անձի միջև, այնուհետ, ըստ բնակիչների, հնչել են կրակոցներ։ Թաղի բնակիչները ճանաչել են, որ վիճաբանողներից մեկը «Շիրակ» ԳԳՄ տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանի վարորդն է, մյուսը՝ գազի գրասենյակի նախկին աշխատակից Վարդանն է։ Վարդան Եդիգարյանը Գյումրու ավագանու անդամ է, գազի գրասենյակի տեղամասի պետ է եղել, որին ազատել են աշխատանքից, իսկ ՀՀԿ-ական Սերգեյ Ամիրբեկյանի վարորդը ուժային կառույցներում տարբեր պաշտոններ զբաղեցրած Անդրանիկ Պողոսյանի՝ «Կոբալ Անդոյի» որդին է։ Վերջիններս սկսել են թունդ վիճաբանության մեջ մտնել հենց գազի գրասենյակում, որը տեղափոխվել ու շարունակվել է թատրոնի մոտ։ Եվ ահա ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ իրավապահները պարզել են միջադեպի մասնակիցների ինքնությունը, եւ այժմ նրանց հայտնաբերելու եւ հարցաքննության կանչելու նպատակով քայլեր են ձեռնարկվում: Ասել է, թե միջադեպի մասնակիցները կռվից հետո անհետացել են: Չի բացառվում, որ ավելի ուշ կասկածյալների նկատմամբ հետախուզում հայտարարվի: Ի դեպ, նկատենք, որ Գյումրու գազի գրասենյակի տեղամասի պետ Սերգեյ Ամիրբեկյանի անվան շուրջ մեկ անսվա ընթացքում սա երկրոդ միջադեպն է գրանցվում: Բանն այն է, որ մայիսի 12-ին գրել էինք, որ նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, իր ընկերների հետ մտել է իրենց ընտանիքին պատկանող, սակայն վարձավճարով տված գազալցակայան ու ծեծի ենթարկել աշխատակիցներին: Ըստ նույն տեղեկությունների՝ տուժել էր «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանը: Ավելին՝ մեզ տեղեկություններ հասան, թե ինչից է սկսվել վեճը: Ըստ այդմ, դեպքը տեղի է ունեցել 10 օր առաջ Գյումրու Մուշ թաղամասում, երեկոյան ժամին, Ղուկասյաններին պատկանող, բայց վարձակալությամբ հանձնված գազալցակայանում: Նշենք, որ Ղուկասյաններին պատկանող 3 գազալցակայաններից երկուսը վարձակալությամբ վերցրել է «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սերգեյ Ամիրբեկյանը: Գազալցակայան այցելած երիտասարդների քեֆը լավ է եղել, նրանք վիճաբանել են աշխատակիցների հետ, բարձր հայհոյանքներ հնչեցրել, իսկ Ղուկասյանի եղբոր որդին՝ Կոլյա Ղուկասյանը, տեղում զանգահարելով Սերգեյ Ամիրբեկյանին՝ նրանից պահանջել է իրեն նշանակել գազի առաջին տեղամասի պետ: Լուսանկարը` Aravot.am-ի Քնար Մանուկյան

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am