Չինացին փորձել է մուտք գործել Պուտինի նստավայր
Չինաստանի քաղաքացին փորձել է ներթափանցել Կրեմլ՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնական նստավայր, հայտնում է Interfax-ը: Իրեն բռնած իրավապահներին չինացին ասել է, թե ինքը փորձել է մտնել Կրեմլ, քանի որ այնտեղ է բնակվում: Չինացուն զննել է հոգեբույժը և նրան հիվանդանոց տեղափոխելու որոշում կայացրել:
