Վհուկների որս է սկսվել, նարկոթրաֆիկի հովանավորը

Քննչական կոմիտեի՝ Սեւանի քննչական բաժնի քննիչ Անդրանիկ Անտոնյանն օրեր առաջ աշխատանքից ազատվել է հակաիշխանական գրառումներով իր ֆեյսբուքյան էջում կիսվելու ու մանավանդ Ռռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դրական հրապարակումները հավանելու համար։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ աշխատանքից ազատված քննիչը պատերազմի առաջին իսկ օրերից՝ սեպտեմբերի 29-ից կամավորագրվել եւ մասնակցել է պատերազմական գործողություններին։ 40 օր շարունակ քննիչը եղել է ամենաթեժ կետերում, մասնակցել Շուշիի մարտերին եւ այնտեղից վերադարձել է նոյեմբերի 7-ին։ Սակայն հայրենազուրկ եւ դավաճան, իշխանության համար հայրենիք, հայրենասիրություն հասկացողությունները զզվելի են այնքան, որքան իրենց սիրելի թուրքերին՝ խոզի միսը: Փաշինյանի ստեղծված «ժողովրդավարական» երկրում, փաստորեն, մարդուն աշխատանքից հեռացրել են՝ Նիկոլ Փաշինյանին քննադատող գրառմամբ ֆեյսբուքյան էջում կիսվելու համար։ Ու մանավանդ, երբ խոսքը ոչ թե քաղաքական համակրանքների եւ հակակրանքների մասին է, այլ հայրենիքի, զոհերի, մի բան, որի կորստի ցավը այսօր պատել է միջին վիճակագրական ցանկացած հայի, միայն ոչ Նիկոլ Փաշինյանին ու իր թրքասեր խունտային:
Ըստ տեղեկությունների՝ ննման իրավիճակ է ոչ միայն ՀՀ ՔԿ-ում, այլ պետական գրեթե բոլոր գերատեսչություններում: Պետական ապարատում բառի բուն իմաստով վհուկների որս է սկսվել, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է անձնական օգտագործման ԱԱԾ-ին աչք չթաչթել, գտնել ու իր սեղանին դնել իր ծոցում տաքացվող <<օձերին>>:

Քննադատող որեւէ մեկնաբանության հավանություն տալը «լայքի» տեսքով, կարող է ճակատագրական դառնալ:
Իհարկե, կարելի է հասկանալ, թե ինչ ծայրահեղության մեջ է հայտնվել Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր այս գործելաոճով, բայց թե ինչ խնդիր է լուծում մարդկանց աշխատանքից ազատելով, դժվար է ասել, քանի որ հասկանալի է, թե ինչ են մտածում Նիկոլ Փաշինյանի մասին անգամ պետական ապարատում ու մի քանիսին ազատելով, միգուցե ճնշեն հրապարակային դրսեւորումները, բայց ոչ մարդկանց իրական վերաբերմունքը:
Նախօրեին հայտնի դարձավ նաեւ, որ Նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ Սիսիանի ոստիկանապետին ազատել են աշխատանքից՝ աշխատավայրում կոկային օգտագործելու համար։ Ըստ լուրերի՝ խուզարկությամբ խոշոր քանակի թմրանյութ է հայտնաբերվել նրա աշխատասեղանի դարակում։
Իշխանական քարոզչամեքենան ամեն ինչ արեց, որպեսզի այդ տեղեկատվությունը ջրի երես դուրս չգա։ Անգամ հերքում տարածեցին, բայց Հայաստանը փոքր երկիր է եւ ցանկացած սյունեցի այս պատմության բոլոր մանրամասներին է տիրապետում: Հիշեցնենք, 2018թ․ հոկտեմբերի 16-ին, երբ Նիկոլ Փաշինյանը նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին նշանակեց Սյունիքի մարզպետ, Փաշինյանը ուղիղ եթեր մտավ ու հայտարարեց, որ Սյունիքը նարկոթրաֆիկի կենտրոն է և պետք է այդ նշանակմամբ կոտրի նարկոտրաֆիկի ողնաշարը։ Հիմա, երբ իր իշխանության ժամանակ նշանակված բարձր պաշտոնյաներն են այդ գործով զբաղվում, կարո՞ղ ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Սյունիքը դարձել է նարկոթրաֆիկի տարանցիկ աննախադեպ ու բացառիկ կենտրոն Ու փոխարենը նման ուժայիններից ազատվի ու քրեական պատասխանատվության ենթարկի, ընկել է հայրենասեր տղանների ետեւից։

Անի Սահակյան

դիտվել է 1487 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am