ՍԴ որոշման առնչությամբ ի՞նչ է ուզում անել Փաշինյանը

Փաստը գրում է. «ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ կապված ՍԴ հայտնի որոշման առնչությամբ գրեթե բոլորն էլ վստահ էին, որ Նիկոլ Փաշինյանը չի թաքցնի իր զայրույթն ու դժգոհությունը և անպայման կարտահայտվի: Եվ ահա, Արմավիրի մարզում նա ասել է, թե «որոշումը մի հատ պիտի կարդանք, տեսնենք՝ մեջն ինչ է գրված, որ հետագայի վերաբերյալ կայացնենք որոշումներ»: Շատերի համոզմամբ, այս հայտարարությամբ Փաշինյանը խոստովանում է, որ Մարտի 1-ի գործը բացառապես քաղաքական է և ուղղորդվում է գործող իշխանությունների կողմից, քանզի, ի վերջո, ի՞նչ գործ ունի երկրի վարչապետը որևէ քրեական գործի առնչությամբ որոշումներ կայացնելու հետ:

«ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը երբևիցե չի թաքցրել և չի թաքցնում, որ իշխանության գալուց հետո ինքն ուղղակիորեն գործեր է սարքում, գործեր է կարում, անում է այն, ինչ իրեն ձեռնտու է՝ արհամարհելով և՛ օրենքները, և՛ Սահմանադրությունը: Իշխանության գալուց հետո ասում էր՝ «մարտի 1-ի գործը մեզ համար բացահայտված է»: Բայց անգամ այն դեպքում, երբ բացահայտ խայտառակվել է, առանց ամաչելու նույն տրամաբանության մեջ կրկին հայտարարություններ է անում, ինչը զարմանալի չէ: Նա բացահայտ ցույց է տալիս, որ հետքայլ չի անելու, որ նոր գործեր են սարքելու, կարելու, որպեսզի նույն Ռոբերտ Քոչարյանին և Մարտի 1-ի գործով անցնող նախկին պաշտոնյաներին, իրենց կարծիքով, «ահ ու սարսափի» մեջ պահեն»,«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի կարծիքով էլ, ՍԴ-ի շուրջ ամբողջ գործընթացն այս գործով էր պայմանավորված. «Եթե ուզում են կարդալ, թող կարդան:

Մեծ հաշվով, այդ ընթերցանությունն ընդամենը կարող է բարձրացնել որոշ անձանց իրավագիտակցության մակարդակը, թեպետ կարծում եմ, որ հատկապես «Իմ քայլի» ներկայացուցիչների համար դա ինչ-որ առումով արդեն ուշ է: Մյուս կողմից՝ կարծում եմ, որ շատ ավելի արտահայտիչ է սորոսական ուղղվածություն ունեցող գործիչների պնդումները՝ կապված ՍԴ դատավորների ընտրության ընթացակարգերի հարցերի հետ: Եվ հենց այդ պնդումներից կարելի է ուղիղ հետևություն անել, որ ՍԴ երեք դատավորի հեռացնելու, ՍԴ-ն կազմալուծելու ամբողջ գործընթացը պայմանավորված է եղել հենց այդ գործով և հենց այդ գործով ցանկալի որոշում կայացնելու նպատակով»,-ասաց Մելիքյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1599 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am