Մոռանալ հազարավոր զոհերին ու վիրավորներին, համակերպվել Արցախի կորստի հետ և շարժվել առաջ. Փաշինյանի գործարքը

«168 ժամը» գրում է. «Նիկոլ Փաշինյանի նախընտրական պլատֆորմը պարզ է ու պարզունակ․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների հաստատում, որպես դրա հետևանք՝ տնտեսության զարգացում և բարեկեցության աճ, փողի ավելացում, մի խոսքով։ Նիկոլ Փաշինյանը հասարակությանն առաջարկում է կրկին իրեն ընտրել՝ կյանքի բարելավման համար։ Նրա առաջարկը նույնն է, ինչ ընտրություններին մասնակցող բոլորի առաջարկը՝ մարդկանց կյանքի բարելավում։ Այն «փոքր» նրբությամբ, որ նա դա առաջարկում է ընդամենը հինգ ամիս առաջ առնվազն 5000 հայորդիների սպանած, ավելի քան 10.000 հայորդիների վիրավոր ու հաշմանդամ դարձրած պետությունների հետ հարաբերությունների հաստատման ճանապարհով։

Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը հասարակությանն առաջարկում է գործարք՝ լավ կյանքի հեռանկարի դիմաց մոռանալ հազարավոր զոհերին ու վիրավորներին, համակերպվել Արցախի կորստի հետ և շարժվել առաջ։

Կա վտանգ, որ հասարակությունը կարող է համաձայնել այդ գործարքին, որովհետև առաջարկվողը լավ կյանքն է, այսինքն՝ փողը, որն այդքան կարևոր է միջին վիճակագրական և ոչ այդքան վիճակագրական հայի համար։ Գործարքն էլ որքան ճղճիմ է, նույնքան վտանգավոր, քանի որ դրա հիմքում ընկած է «փող՝ մոռացության դիմաց» սկզբունքը, և եթե դա հաջողի արցախյան պարտության պարագայում, ապա կարող է կիրառվել նաև, օրինակ, Հայոց ցեղասպանության առնչությամբ, ինչի սերմերը ցանվում են հենց այս օրերին։ Վճարողներն էլ կարող են սպասվածից ավելի առատաձեռն գտնվել։

Ահա այս սցենարի իրականացման համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է նետվել մարտի, որում իրեն վերապահել է՝ գելխեղդի, սեփական քաղաքական հակառակորդներին էլ՝ գայլերի դերը։ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կենդանական մոդելը շատ պարզունակ է, պարզապես նա բացահայտում է այդ մոդելի միայն մի մասը։ Իսկ ամբողջական մոդելն այն է, որ նա պատրաստ է Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ ցուցաբերել նապաստակի հեզություն՝ պայմանով, որ ներքին հակառակորդներին վերաբերվելու է՝ որպես գելխեղդ։

Այսպիսով, առաջիկա ընտրություններում հաղթելու հավակնություն է ներկայացնում մեկը, ով անձամբ իրեն համեմատում է գելխեղդի հետ, որը ոչ թե սովորական, այլ կենդանակերպի նշանով երկվորյակ գելխեղդ է, ինչպես նրա քաղաքական երկվությունը մեկնել էր իր կուսակիցներից ամենաանմեկնելին․․․

․․․Մարդը, ում գործունեության արդյունքում թուրքական հայտնի «Գորշ գայլեր» կազմակերպությունը դպրոց է բացում «դժգույն ու դժբախտ» Շուշիում, ցանկանում է պայքարել ներքին գայլերի դեմ, այսինքն՝ նրա համար գայլերն այդուհանդերձ ընդունելի են, պայմանով, որ նրանք պետք է լինեն թուրքական ծագմամբ։

Կամ գուցե գայլերի հետ համեմատությունը կապված է ժողովրդի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքին․ բոլորը գիտեն, թե ում են պաշտպանում հովիվների գելխեղդները գայլերից։

Ով՝ ով, բայց Նիկոլ Փաշինյանն ամենալավը գիտի ժողովրդի որակների մասին, առանց որոնց նա չէր կարող դառնալ «ժողովրդի վարչապետը»։ Մնում է պարզել հովիվներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 580 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am