Արցախի նախագահն ունի 40 օգնական, խորհրդական, խորհրդատու, ներկայացուցիչ․ նա ընդդիմադիրներին լռեցնելու հեշտ ճանապարհ է գտել

Փաստը գրում է. «Հետպատերազմյան Արցախի այս ծանր օրերին, երբ պետական կառավարման համակարգը գերծանրաբեռնված է գործում, համակարգը արդիականացնելու, չաշխատող կամ ուռճացված օղակներում օպտիմալացումներ անելու փոխարեն, Արցախից բարձր որակավորման կադրերի հոսք է նկատվում: Խնդիրն այն է, որ պատերազմից հետո, իր դիրքերը պահելու և իշխանության տապալում թույլ չտալու նպատակով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ըստ արցախյան մեր աղբյուրների, ընդդիմադիրների «բերանները փակելու» հեշտ ճանապարհն է ընտրել: «Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարման ամենատարբեր օղակներում են տեղավորում այն անձանց, ովքեր պատերազմից հետո ակտիվ բողոքում էին իշխանությունների և անձամբ Հարությունյանի դեմ: Նախորդ շաբաթ արցախյան լրատվականներից մեկը հարցում էր ուղարկել նախագահական, որի արդյունքները պարզապես զարհուրելի էին:

Հարցումից պարզ է դառնում, որ Արցախի նախագահն ունի 40 օգնական, խորհրդական, խորհրդատու, ներկայացուցիչ: Հետպատերազմյան Արցախում, որը կորցրել է իր տարածքի 70-75 տոկոսը, նախագահը կտրուկ մեծացրել է օգնական-խորհրդականների թիվը: Ի դեպ, ինչպես այս ցանկում, այնպես էլ գործադիր մարմնի տարբեր օղակներում կարելի է հանդիպել երբեմնի ընդդիմադիր դեմքերի, ովքեր նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կոշտ հայտարարություններ էին անում Արայիկ Հարությունյանի հասցեին, իսկ այսօր տեղավորվել են կառավարման համակարգի տարբեր օղակներում՝ նախարարներից մինչև տարատեսակ օգնականներ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, քաղաքական «հաշիվների» արդյունքում աշխատանքից ազատվում են բանիմաց կադրերը՝ իրենց տեղը զիջելով երբեմնի ակտիվիստներին:

Նրանցից մի մասին ավելի ցածր պաշտոններ են առաջարկվում, որոշներին էլ առաջարկում են առանց պաշտոնի ամսական «քեշ» գումար՝ «մինչև մի տեղ բացվի»: Հետևանքն այն է, որ պաշտոնական, մասնագիտական աճի բացակայության պայմաններում ոմանք նախընտրում են մեկնել Հայաստան կամ ՌԴ, որովհետև պետական համակարգի միջին ու բարձր օղակներում նախընտրությունը տրվում է նախկին ընդդիմադիրներին,ավելի կոնկրետ՝ նրանց, ովքեր համաձայնում են պաշտոնի դիմաց «աչք փակել»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 642 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am