Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան տանդեմն ընդդեմ Մոսիի եւ այլոց

«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին մի խումբ արցախցիներ փակել են Ստեփանակերտի գլխավոր փողոցներից մեկը եւ հանդիպում պահանջել ԱԺ պատգամավորների, ղեկավարության հետ։ Ցուցարարները պահանջել են, որ ինչպես Հայաստանում, Արցախում էլ օրենք ընդունեն ապօրինի հարստացման դեմ, ու ասել, որ նախկիններից բոլորին տեսնում են որպես այդ օրենքի «շահառուներ», սակայն առաջնահերթության կարգով հնչեցրել են երկու անուն՝ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի եւ Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի անունները։

Մարդկանց, ովքեր Նիկոլ Փաշինյանի «հակառակորդներն» են, Մովսես Հակոբյանը նրա հրաժարականն ուղիղ տեքստով է պահանջում եւ պատերազմից հետո ամենասկանդալային բացահայտումներն է արել, իսկ Արկադի Ղուկասյանն օրերս հայտարարեց, որ միանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետին, որ Արցախում պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամից կառավարությանը փոխանցված 52 մլրդ դրամն անհրաժեշտ է ձեւակերպել որպես ՀՀ կառավարության պարտք հիմնադրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով, եւ որ «Հայաստան» հիմնադրամն իր հերթին պետք է հիշյալ գումարը ծախսի Արցախի կարիքները հոգալուն ուղղված բազմաթիվ ծրագրերի վրա:

Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ցույցի կազմակերպիչները Հայաստանի եւ Արցախի իշխանամերձ շրջանակներն են, որոնք փորձում են Արցախում եւս Հայաստանի մթնոլորտը ստեղծել եւ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի դիրքերն ամրապնդել։ Այդ ակցիայի գաղափարը Նիկոլ Փաշինյանի սորոսական նախկին խորհրդական Արսեն Խառատյանինն է, ով օրերս Արցախ էր այցելել։ Մեզ պատմեցին, որ նրան տեսել են Արցախում նախօրեին կազմակերպված ակցիայի կազմակերպիչներից մեկի՝ Արթուր Օսիպյանի հետ, իսկ, այսպես կոչված, «մասսովկան»՝ 20-25 մարդ, ապահովել է ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Օսիպյանը հենց նրա «մարդկանցից» է համարվում։ Հավաքին ներկա են եղել նաեւ սորոսական թեւի այլ ներկայացուցիչներ, օրինակ, Մասիս Մայիլյանի երբեմնի աջակից Տիգրան Պետրոսյանը։

Բնականաբար, ակցիան համաձայնեցված է եղել նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Սրա մասին է վկայում փաստը, որ փողոցը փակելուց րոպեներ անց ցուցարարների պահանջն ի կատար է ածվել, եւ կայծակնային արագությամբ դեպքի վայրում են հայտնվել խորհրդարանի մի խումբ պատգամավորներ՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ։ Նրանք լսել են ցուցարարներին եւ խոստացել քննարկել նրանց առաջարկը։

Մենք կապ հաստատեցինք Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ, ով եւս հաստատեց, որ ցուցարարները մի քանի ժամ փողոցը փակել են՝ պահանջելով խորհրդարանից օրենսդրական փոփոխություններ կատարել, մասնավորապես ընդունել ապօրինի հարստացման դեմ օրենք։

Փաստորեն՝ ենթադրվում էր, որ արցախցիների դժգոհությունների թիրախում այսօր պետք է լինեին Արցախի եւ ՀՀ իշխանությունները, եւ նրանց հրաժարականի պահանջով պետք է ցույցեր կազմակերպվեին, բայց ոչ միայն դա չեն անում, այլեւ ցուցարարները չեն նշել անգամ Արայիկ Հարությունյանի անունը՝ որպես Արցախի ամենահարուստ մարդկանցից մեկի, ում գույքը եւս պետք է այդ օրենքի տրամաբանության շրջանակներում բռնագրավվի։

Այսինքն, Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան-Նիկոլ Փաշինյան տանդեմը շարունակում է Արցախում գործել, եւ նախօրեին դրա վառ դրսեւորումներից մեկն էլ երեւացել է խորհրդարանում, երբ Բաբայանի «Միասնական հայրենիքն» «Ազատ հայրենիքին» մեծահոգաբար զիջել է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնը, ապա թեկնածուին միաձայն ընտրել պաշտոնում։ ՀՊ անդամ է դարձել հարկայինի օպեր Հրայր Մարգարյանը»։

դիտվել է 1555 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am