ՊՊԾ գնդում անհետացած միլիոններից ևս երկուսն է հայտնաբերվել. ում մոտ է այն եղել, և որտե՞ղ է մնացած գումարը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ սկսվեց նախորդ տարվա հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների դատաքննությունը: Սակայն դատական նիստը դեռ չսկսված՝ ավարտվեց. «Սասնա ծռերի» անդամներից ոչ մեկը դատավորի գալու ժամանակ ոտքի չկանգնեց՝ հայտարարելով, որ չեն ցանկանում ենթարկվել դատարանին: Դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ դատարանում լռություն և կարգուկանոն պահպանելու կոչերն էլ վերածվեցին վիճաբանության, և նիստն ընդմիջվեց: Այս քրեական գործի զարմանալի դրվագներից մեկն էլ «Սասնա ծռերի» չորս անդամներին՝ Արմեն Բիլյանին, Վարդան Գերավետյանին, Արայիկ Հակոբյանին ու Հովհաննես Վարդանյանին, ՊՊԾ գնդի տարածքում եղած բանկոմատից 14 մլն դրամ հափշտակելու մեղադրանքն է: Բանն այն է, որ մինչեւ հիմա պաշտոնապես հայտնաբերվել է մեղսագրվող գումարից 300 հազար դրամը՝ Արթուր Սողոմոնյանի կոշիկի միջից, անձնական խուզարկությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները հափշտակված գումարի ևս որոշ հատված են հայտնաբերել՝ 2 միլիոն դրամ, խմբի անդամներից Սեդրակ Նազարյանի մոտ: Իսկ թե ուր է մնացած գումարը դեռեւս պարզ չէ. իրավապահներն այդպես էլ չեն խոսում այդ մասին: Ու չենք զարմանա, եթե հանկարծ պարզվի, որ իրականում 14 մլն դրամ հափշտակելու մեղադրանքը շինծու է՝ քաղաքական վրեժխնդրության հետևանք»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am