ՏՄՊՊՀ-ը մերժեց ՀՀ Նոտարական պալատի բողոքը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին է դիմել ՀՀ Նոտարական պալատը՝ տեղեկացնելով, որ «ԷՍ ԷՄ ՋԻ» ընկերությունը Երևանում գործող մի քանի նոտարական գրասենյակներին կից տարածքում ի թիվս այլ ծառայությունների    ծավալում է թարգմանչական գործունեություն: Ըստ դիմում-բողոքի, ընկերությունը իր գովազդային վահանակի վրա կիրառում է «թարգմանություն՝ նոտարական վավերացմամբ»  արտահայտությունը՝ հանրության մոտ ստեղծելով թյուր տպավորություն, որ այն իրականացվում է ոչ թե մասնավոր ընկերության, այլ տվյալ տարածքի նոտարի կողմից: Ըստ Նոտարական պալատի տեսակետի, նման գործունեությունը կարող է վնասել իրենց գործարար համբավին: Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Հանձնաժողովը համակողմանի ուսումնասիրել է խնդիրը՝ պարզաբանում պահանջելով «ԷՍ ԷՄ ՋԻ» ընկերությունից: Ըստ պարզաբանման, ընկերության գործունեությունը չի կարող որևէ կերպ սպառողների շրջանում շփոթություն առաջացնել, առավել ևս արատավորել նոտարի համբավը, քանի որ վահանակի վրա ընդամենը գովազդվում են իրենց կողմից մատուցվող ծառայությունները. «Գովազդային վահանակում նշված չէ, որ ընկերությունը մատուցում է նոտարական ծառայություն կամ հանդիսանում է նոտարական գրասենյակ: Այլ նշված է, որ մատուցում է թարգմանչական ծառայություններ, այդ թվում` այնպիսի թարգմանիչների միջոցով, որոնք կատարված թարգմանությունը հետագայում ենթարկվում է նոտարական վավերացման: Գովազդի որևէ մասից հնարավոր չէ ուղակի կամ անուղակի մոլորության մեջ հայտնվել, և մտածել, որ ընկերությունը նոտարական գրասենյակ է, իսկ վերջինիս տնօրենը, աշխատակիցները կամ համագործակցող անձինք` նոտար»,-նշված է պարզաբանման մեջ: ՏՄՊՊՀ-ը, համակողմանի ուսումնասիրության արդյունքում որոշմամբ ամրագրեց, որ տնտեսվարողները սահմանափակված չեն իրենց գործունեությունը իրականացնելու այն վայրում, որն առավել հարմար և շահավետ է իրենց բիզնես-գործունեության  կազմակերպման տեսանկյունից:  Այն հանգամանքը, որ «ԷՍ ԷՄ ՋԻ» մասնավոր ընկերությունը գտնվում է որևէ տարածքի նոտարական գրասենյակին կից, չի կարող օրենքի խախտում համարվել: Հանձնաժողովը գտնում է, որ տնտեսվարողը գովազդային վահանակի միջոցով ներկայացրել է իր կողմից մատուցվող ծառայությունների ցանկը, նշելով, որ թարգմանությունները կարող են լինել նաև նոտարական վավերացմամբ, ինչը մրցակցային օրենսդրության խախտում չէ:  Հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում վերոնշյալ ընկերության կողմից շփոթության կամ մոլորեցման հատկանիշներ չեն հայտնաբերվել: Վերոնշյալը հաշվի առնելով, ՏՄՊՊՀ-ը մերժում է ՀՀ Նոտարական պալատի դիմում-բողոքը: ՏՄՊՊՀ

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am