Եվրոպայի «վերջին բռնակալին» կտրում են Պուտինից

Եվրամիությունը չեղյալ հայտարարեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, ինչպես նաև 169 բելառուսցի պաշտոնյաների նկատմամբ ավելի վաղ սահմանած պատժամիջոցները։ Այսուհետ նրանք կարող են իրենց միջոցները շրջանառության մեջ դնել եվրոպական բանկերում և ճամփորդել Եվրոպայում։ Բրյուսելը, սակայն, ուժի մեջ թողեց զենքի մատակարարման արգելքը և Բելառուսի չորս քաղաքացիների նկատմամբ սահմանած պատժամիջոցները, ովքեր, Եվրամիության պնդմամբ, առնչություն ունեն 1999-2000 թվականներին ընդդիմադիր գործիչների անհետացման հետ։ Շուրջ տասը տարի գործող պատժամիջոցների չեղարկման մասին որոշումն ընդունվեց նախօրեին Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների՝ Բրյուսելում տեղի ունեցած նիստի ընթացքում։ 2000-ականների կեսերին սահմանված պատժամիջոցները տարածվել էին մեծամասամբ այն անձանց վրա, ովքեր առնչություն էին ունեցել Մինսկում նախորդ նախագահական ընտրությունների շրջանում ընդդիմադիր հանրահավաքները ցրելու հետ։ Գերմանիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշել է, որ պատժամիջոցները չեղարկելու հիմնական պատճառը Բելառուսի քաղբանտարկյալների ազատ արձակումն է։ Անցյալ հոկտեմբերին, այն բանից հետո, երբ բելառուսցի վերջին քաղբանտարկյալը ազատ արձակվեց, Բրյուսելը չորս ամսով դադարեցրեց պատժամիջոցները։ Բելառուսի նախագահական ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, հիշեցնենք, նախագահ Լուկաշենկոն «մարդասիրական մղումներից դրդված» որոշեց ներում շնորհել և բանտից ազատ արձակել ընդդիմադիր վեց գործիչների, այդ թվում՝ 2010թ. նախագահական ընտրություններում իր հակառակորդին՝ Նիկոլայ Ստատկևիչին։ Լուկաշենկոյի այս քայլը փորձագետները գնահատեցին որպես սովորական առևտուր։ «Այլևս որպես մրցակից չներկայացող քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո, միջազգային ֆոնդերը բացեցին իրենց դռները Բելառուսի առջև։ Բրյուսելը չեղարկեց պատժամիջոցները, և վերջապես Եվրոպայի վերջին բռնակալը սկսեց հետզհետե ընդունելի դառնալ Արևմուտքի համար», - նշում էին վերլուծաբանները։ Եվ չնայած Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը՝ այդ երկրում նախագահի հոկտեմբերյան ընտրություններից ի վեր որևէ փոփոխություններ չեն իրականացվել, վերջերս ավարտին հասցնելով իր փաստահավաք առաքելությունը՝ հայտարարել էր Բելառուսում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միկլոշ Հարաշտին։ «Իշխանությունները չեն դադարեցրել համակարգային հետապնդումները այն անձանց նկատմամբ, ովքեր փորձում են կյանքի կոչել իրենց քաղաքական, քաղաքացիական և այլ իրավունքները՝ չնայած Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների մասնակի չեղարկմանը», - ընդգծել էր Հարաշտին։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանելով Եվրամիության նախօրեին կայացրած որոշումը Բելառուսի դեմ պատժամիջոցների մասամբ չեղարկման վերաբերյալ, նշել է. «Արտգործնախարարը պետք է շնորհակալություն հայտնի իր գործընկերներին նման որոշում կայացնելու համար։ Եվրամիութենականնե՛ր, ապրեք։ Նրանք հասկացան, որ պետք է ժամանակին հետ քաշվել Բելառուսի հետ առճակատումից։ Նրանք ընդունեցին մեզ միանգամայն բավարարող որոշում»։ Ահա, Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող, ԱՊՀ-ի ու ԵԱՏՄ-ի անդամ հանդիսացող ևս մի պետության` Բելառուսի իշխանության նկատմամբ Եվրամիությունը կարևոր քայլ իրականացրեց: Բելառուսը Հայաստան չէ: Առանց Բելառուսի Պուտինի հաշվարկները այս կամ այն կառույցում ոչինչ են: Հենց այդ պատճառով էլ Լուկաշենկոն ժամանակ առ ժամանակ իր բռունցքն էր ցույց տալիս ԵՏՄ-ում` չհամաձայնելով Ռուսաստանի ճնշումային քաղաքականությանը: Վերջ, Լուկաշենկոն այլևս Եվրոպայի «վերջին բռնակալը» չէ, Բատկան ազատություն ստացավ: ԵՄ-ն, գիտակցեց, որ նախկին խորհրդային միության հանրապետությունների նկատմամբ Պուտինի կողմից վարվող քաղաքականությանը ուղիղ առճակատմամբ չի կարող է հակազդել, ուստի բռնեց հանդարտ իր կողմը քաշելու մարտավարությունը: Հիմա ԵՄ-ն նախկին խորհրդային միության երկրների հետ շարունակում է իր հետևողական աշխատանքը, կարծես, այդ երկրների հասարակություններին տալով ընտրության հնարավորություն, հասկացնելով` «ընտրեք, թե ինչ արժեքներ եք ցանկանում հաստատվեն ձեր երկրներում, մենք ձեզ հետ կամուրջները չենք այրում, որոշումը ձերն է...»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am