Քոչարյանի թիմը բանակցում է Հովիկ Աբրահամյանի հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ արտահերթ ընտրությունների հարցը դեռ անորոշ է, բայց քաղաքական դաշտում ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, որոշ ուժեր անգամ նախընտրական շտաբների ղեկավարների հարցում են կողմնորոշվել։ Իշխող ուժի նախընտրական շտաբը, ինչպես 18-ի ընտրություններում, ղեկավարելու է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, մարզերում աշխատանքների մասով շտաբի աշխատանքները կոորդինացնելու է նաեւ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Գագիկ Ծառուկյանը որոշել է այդ գործը կրկին վստահել քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանին։ Եթե Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը որոշի միայնակ մասնակցել ընտրություններին, հնարավոր է, որ նախընտրական շտաբի աշխատանքները համակարգի Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, ով նմանատիպ փորձ ունի՝ ԲՀԿ-ի շտաբն է 2012-ին եւ 2017-ին ղեկավարել։

«Լուսավոր Հայաստանում» դեռ վերջնական որոշում չկա, բայց մեծամասնությունը կողմ է նախորդ ընտրություններում փորձառություն ձեռք բերած Դավիթ Խաժակյանի թեկնածությանը՝ որպես շտաբի պետի։ Քոչարյանի թիմը, որոշ տեղեկություններով, բանակցում է Հովիկ Աբրահամյանի հետ, ով այս հարցում, կարելի է ասել, մրցակիցներ չունի եւ կազմակերպչական հարցերում անփոխարինելի է։

ՀՀԿ նախընտրական շտաբը 2018-ին Դավիթ Հարությունյանն էր ղեկավարում, հիմա նա գրեթե սառեցրել է ՀՀԿ-ի հետ շփումները, շտաբի ղեկավարի թեկնածուների շարքում է Գալուստ Գրիգորիչի որդին՝ Արման Սահակյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1974 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am