Կարող են առաջնորդվել միայն «հրովարտակներով»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հաշվի առնելով, թե ինչպես են այս իշխանությունները մեկնաբանում իրավական նորմերը, Սահմանադրությունը, օրենքները, ինչպես են վարվում դրանց հետ, իրավաբանական համայնքում կես լուրջ-կես կատակ խոսում են, թե շուտով կարելի է առ ոչինչ համարել Սահմանադրությունն ու օրենքները և առաջնորդվել բացառապես Նիկոլ Փաշինյանի «հրովարտակներով»:

Թեմայի հետ կապված օրեր առաջ փաստաբան Երվանդ Վարոսյանը «Փաստի» հետ զրույցում ասել էր. «Եթե այս իշխանությունը շարունակի գոյություն ունենալ, իրավաբանությունը մեռնելու է: Աշխարհի վրա չկա ու չի եղել որևէ պետություն, որտեղ իշխանությունը կարող է թքել օրենքների վրա, և այդ պետությունն առաջընթաց ունենա ու չմեռնի:Հայաստանը չի լինելու այդ բացառությունը: Եթե մենք գործ ունենք իշխանության հետ, որն ինչ ուզում՝ անում է, ինչ ուզում՝ ասում է, ինչպես ուզում՝ մեկնաբանում է, դրա հետևանքը պետության մահն է լինելու»:

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ պետական ապարատում պաշտոն զբաղեցնող պալատական իրավաբանները ցանկացած դեպքում օրենքները, օրենքի նորմերը, Սահմանադրությունը, ինչպես նաև արդեն ուժի մեջ մտած դատական ակտերը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով են մեկնաբանում: «Իրավաբանությունն այսօր ոչ թե վերածվել է փիլիսոփայական գիտության, ինչպես կարծում են շատերը, այլ, կարծես, գոյություն չունի: Այն քաղաքականության կամ քաղաքագիտության ածանցյալ ենթաճյուղ է դարձել. եթե քաղաքականությունը մշտապես մշակվել ու վարվել է իրավունքի գերակայության և մնացած այլ կարևորագույն նորմերի հիման վրա, հիմա այդ ամենը ստվերում է թողնված: Այսօր իրավունքը, օրենքների բարձրագույն արժեք ունենալն ու կարգավորումներն արդեն ածանցյալ են քաղաքականությանը: Այսօր արդեն քաղաքականությունն է որոշում, թե ինչպես պետք է մեկնաբանվի տվյալ նորմը կամ նորմի դրույթը»,- նշում է իրավաբանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 523 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am