Բայդեն-Պուտին «փոխհրաձգության» հայաստանյան հետևանքները

ԱՄՆ նախագահ Բայդենի հռետորաբանությունը և ՌԴ նախագահ Պուտինի հասցեին հնչեցրած գնահատականները ցույց են տալիս, որ մտնում ենք գերտերությունների հակամարտության նոր սրացումների փուլ։

Բայդենը անձնական վիրավորանքներ է հասցնում Պուտինին։ Վերջինս «փչացնում» է իր ամերիկացի գործընկերոջը՝ նրան առողջություն մաղթելով։

Ի դեպ, առողջության մաղթանքն ամենևին էլ ավելորդ չէ դեպի ինքնաթիռ տանող աստիճանները բարձրանալիս երեք անգամ ընկնող ԱՄՆ նախագահի համար։

Սառը պատերազմի տաքացումը

Սովետի փլուզումից հետո սառը պատերազմը շարունակվում է։ Միայն մի պահ այն կանգ առավ ելցինյան Ռուսաստանի ժամանակ, քանզի Ելցինը շարունակում էր քանդելը։ Գորբաչովը քանդեց ԽՍՀՄ–ը, Ելցինն ապամոնտաժում էր Ռուսաստանի Դաշնությունը։

Վլադիմիր Պուտինի նախագահության շրջանից սկսած Ռուսաստանը ոտքի կանգնեց ծնկած վիճակից, ինչը դուր չեկավ Արևմուտքին։ Սառը պատերազմը վերականգնվեց, բայց այլ ձևաչափով ու գործիքակազմով։

Արևմուտքը պուտինյան Ռուսաստանի դեմ պայքարում է նախկին ԽՍՀՄ տարածքներում գունավոր հեղափոխություններ կազմակերպելով և նախկին միութենական հանրապետություններին հակառուսական դարձնելով։ Մերձբալթյան երկրներն «էն գլխից» դարձան հակառուսական։ Վրաստանում և Ուկրաինայում դա ստացվեց։ Բելառուսում փորձում են։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ ԱՄՆ–ը Ռուսաստանի դեմ գործում է իր տարածաշրջանային դաշնակից Թուրքիայի միջոցով։

2018–ին Թուրքիան փայ մտավ հայաստանյան «թավշյա» հեղափոխության մեջ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանական համակարգում տեղեր ստանալով օրենսդիր, գործադիր, դատական կառույցներում, ուժային մարմիններում։

Մեր տարածաշրջանում ԱՄՆ–Ռուսաստան հակադրությունը Ռուսաստան–Թուրքիա մրցակցության տեսքով է։ Մեզանում գործող բոլոր այն ուժերը և անհատները, որոնք ներկայանում են, իբր, արևմտամետ, ժողովրդավարական, քաղաքացիական արժեքների կրողներ, իրավական պետության ու մարդու իրավունքների պաշտպանության ջատագովներ, իրականում այլ նշանակության համար են օգտագործվում։ Սրանց բոլորին օգտագործում են Ռուսաստանի դեմ և Թուրքիայի օգտին։ «Ծռերը», Բաբաջանյան Արմանը, Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամը, սորոսականները, Նիկոլն ու իր շայկան․ սրանք բոլորը Թուրքիայի օգտին են աշխատում։

Նիկոլը քանդեց հայկական բանակն ու պատերազմ սադրեց, ինչի արդյունքում մենք կորցրեցինք Արցախի պետականությունը։ Հիմա Նիկոլը Թուրքիայի ու Ադրբեջանի օգտին է քարոզում։ Պաշտոնապես։

Նիկոլը թուրքամետությունը դարձրել է իր քարոզչության մեխը։ Մյուս «արևմտամետները» Նիկոլին ձայնակցում են ՌԴ–ի դեմ կռիվ տալով, թեև, ժանրի կանոնների համաձայն, քննադատում են նաև Նիկոլին։

Ռուս–թուրքական մրցակցությունն իր հերթական սրացումն է ունենալու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ։ Թուրքիան բացահայտորեն և ուղղակիորեն պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանի ցուցակն իրականում գլխավորում են Էրդողանն ու Ալիևը։ Ինքը երրորդն է։

Թուրքիան աջակցում է Նիկոլին, որպեսզի ստանա Սյունիքը, հետո՝ ամբողջ Հայաստանը։ Նիկոլը խաղում է թուրքական դաշտից, քանզի դրա համար է մնացել վարչապետի աթոռին։

Թե ինչ վերջնական հետևանքներ կունենա սառը պատերազմի հերթական տաք փուլը Հայաստանի վրա, առայժմ կախված է մեզանից։ Նիկոլին պետք է հեռացնել։ Հակառակ դեպքում հայ ժողովուրդը կզրկվի անկախ պետությունից և ընդամենը դիտորդի կարգավիճակով կհետևի, թե ինչ է դառնալու՝ ռուսական գուբերնիա՞, թե՞ թուրքական վիլայեթ։ Նիկոլենք վիլայեթացման կողմնակից են, քանզի միայն այդ դեպքում կխուսափեն իրավաքաղաքական պատասխանատվությունից։

Հայաստանակենտրոն ուժերի նպատակը պետք է լինի պահպանել ՀՀ անկախությունը, ստեղծել նոր բանակ, զարգացնել տնտեսությունը և մաքրել մեր երկիրը թուրքական գործակալական ցանցից։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 456 անգամ
Լրահոս
Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am