Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին երգել է Ջասթին Թիմբերլեյքը՝ ստանալով մոտ 1 միլիոն դոլար

Անցած շաբաթ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում կայացել է ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հարսանիքը, որին հրավիրված են եղել մեծ թվով անձինք նաև արտերկրից։ 168.am-ի տեղեկություններով՝ հրավիրյալների թվում է եղել և ելույթ է ունեցել նաև աշխարհահռչակ փոփ երգիչ Ջասթին Թիմբերլեյքը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանրահայտ երգչին Հայաստան հրավիրելու համար Սամվել Ալեքսանյանը վճարել է 990 հազար ԱՄՆ դոլար։ Աստղիկ Ալեքսանյանը, ի դեպ, աշխատում է գուլպաներ արտադրող ALEX Textile ընկերությունում: Հարսանիքին Աստղիկը կրել է հռչակավոր դիզայներ Zuhair Murad-ի մոդելավորած գեղեցիկ զգեստը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Սամվել Ալեքսանյանն այս հարսանիքի մասին «Առավոտի» թղթակցի հետ զրույցում ասել էր. «Ազիզ ջան, սովորական, համեստի մեջ հարսանիք ա, սաղ մեր հայ երգիչներն են: Արտերկրից ընկերներ եկել են, գալիս են, գալու են, բայց էդ ի՞նչ կապ ունի, արտերկրից երգիչ, թամադա, ոչ մի բան չի գալու, սաղ ներսից են: Ես էդ փողը տալու եմ Երևանի հայ երգիչներին, որ մեր փողը դուրս չգա մեր երկրից: Հայ մեր երգիչներն են երգելու, Ռուսաստանից ոչ մի երգիչ չկա»: Նաև դստեր փեսացուի մասին էր հայտնել. «Իրա պապան մեր մոտ մակարոնի մենեջերն էր»: Հարցին՝ փեսացուն ձեր սրտո՞վ է՝ Ալեքսանյանը պատասխանել էր, որ այո, շատ լավ տղա է, արժանի է իր դստերը: 168.am-ը տեղեկատվությունը ճշտելու նպատակով փորձեց կապ հաստատել Սամվել Ալեքսանյանի հետ։  Հեռախոսազանգին պատասխանել է վերջինիս վարորդ-օգնականը՝ ասելով, որ Ս. Ալեքսանյանին տեղյակ կպահի, և նա կապ կհաստատի։

դիտվել է 1308 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am