Բաքվում խմբագիր է ձերբակալվել
Այսօր Բաքվում ձերբակալվել է թալիշական «Թոլըշի սադո» թերթի գլխավոր խմբագիր Խիլալ Մամեդովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ինչպես նշվում է՝ նրան նախկինում ազատազրկել էին պետական դավաճանության մեղադրանքով: Նա բանտից դուրս էր եկել 2016 թվականին:
