«Նման առաջարկներ Հայաստանին Վաշինգտոնից էլ չեն լինելու». Բժեզինսկու զրույցը հայ գիտաշխատողի հետ

Բրիտանական Լեսթերի համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժնի գիտաշխատող Էդուարդ Աբրահամյանը Aravot.am-ում հրապարակել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկու հետ զրույցից մի շարք հատվածներ: Աբրահամյանը նշել է, որ Բժեզինկսուն հանդիպել է «Ռամսֆելդ Ֆելոուշիփ»-ի շրջանակներում ս.թ. մայիսի 4-ին: Հիշեցնենք, որ ականավոր քաղաքագետը մահացել է մայիսի 26-ին:Բժեզինսկին նշել է, որ Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ դիրքորոշումը ավելի կսաստկանա, բայց պահպանելով առերեւույթ դեկլարատիվ ցանկություն՝ նորմալացնել հարաբերությունները։«Դուք տասը-տասնհինգ տարի անց չեք ճանաչելու Ռուսաստանը։ Այն տասը-տասնհինգ տարի անց կլինի իր խնդիրների մեջ մխրճված մի մեծ պետություն՝ առանց որեւէ հետաքրքրության զբաղվելու արտաքին քաղաքական, առավել եւս՝ ինտեգրացիոն ծրագրերով Եվրասիայում։ Մեր խնդիրն է, որպեսզի Մոսկվան զբաղված լինի սեփական տարածքում առաջացած խնդիրների լուծմամբ», - Բժեզինկսու խոսքը մեջ է բերում Աբրահամյանը:Զբիգնև Բժեզինսկին Հայաստանի վերաբերյալ ասել է, որ այն միակ պետությունն է, որը նվիրված պաշտպանում է Ռուսաստանի ռևիզիոնիստական քաղաքականությունը՝ հաճախ իր շահերին հակառակ: Նրա խոսքով, Հայաստանը չի գիտակցում իր այդ դիրքորոշման հետևանքները:

ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ քաղաքագետը նշել է, որ «հիմա ԱՄՆ-ին Հայաստանը պետք է ներկայանա ոչ թե որպես մի երկիր, որն ունի ահռելի քանակությամբ խնդիրներ, այլ այնպես, թե ինչ օգուտ կարող է ԱՄՆ-ն ունենալ Հայաստանի հետ հարաբերություններում։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը պետք է լինի նախաձեռնող եւ առաջարկներով հանդես գա, այլ ոչ թե սպասի ԱՄՆ առաջարկներին։ Նման առաջարկներ Վաշինգտոնից էլ չեն լինելու»:
Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Բժեզինսկին նշել է, որ այն արագ չի կարգավորվի, քանի որ Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում ուժեղ են: Դիմակայությունն իր օգտին լուծել Հայաստանի փորձերը կբախվեն Ռուսաստանի դիմադրությանը: «Տարածաշրջանում վերջնական գերակայության հասնելու համար Մոսկվային պետք է Ադրբեջանը եւ ոչ թե Հայաստանը», նշել է նա։«Ռուսաստանը նույնիսկ իր անկման ընթացքում դեռ վտանգ կներկայացնի ձեր պետությունների համար, եւ այդ թվում՝ Հայաստանի։ Ռազմաբազան նույնիսկ մեկ ակնթարթում կդառնա սպառնալիք, որին պիտի պատրաստ լինել։ Այն Թուրքիայից պաշտպանվելու համար չէ տեղակայված։ Թուրքիայից Հայաստանի նկատմամբ վտանգ չկա, քանզի այն ամբողջությամբ վերահսկվել, վերահսկվում եւ վերահսկվելու է ԱՄՆ-ի կողմից, հատկապես՝ Հայաստանի հանդեպ ոտնձգությունների պարագայում, եւ դա բազմիցս ապացուցվել է հայաստանյան նախկին ու ներկա իշխանություններին», նշել է Բժեզինսկին:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am