«Ուսապարկերին» կփոխարինեն «զրահաբաճկոնները»՝ թուրքերենի ու ադրբեջաներենի իմացությամբ

«168 ժամը» գրում է. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե իշխող քաղաքական թիմն ընտրություններին կմասնակցի Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Սա, իհարկե, կանխատեսելի էր ոչ միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն իրենից բացի՝ որևէ այլ դեմք չի հանդուրժում, այլ, որովհետև գործնականում, նրանից բացի, իշխանությունը չունի այլ դեմքեր ընդհանրապես։


Սակայն, եթե դեմքի հարցն իշխանությունը համարում է լուծված, ապա խիստ կասկածելի է «քաղաքական թիմ» կոչվածների պարագան։ Միամտություն կլինի կարծել, թե Նիկոլ Փաշինյանն ընտրությունների կգնա բոլոր հնարավոր մեթոդներով վարկաբեկված 88 հոգանոց իր խորհրդարանական խմբակցությամբ, որոնց նրա կուսակցական խոսնակն արդարացիորեն համեմատել էր Նիկոլ Փաշինյանի ուսապարկի հետ։

Նրանք այլևս օգտագործված ու ժամկետանց ուսապարկեր են, և հիմա Նիկոլ Փաշինյանը պետք է գտնի նորերին։ Այն տեխնիկական տարբերությամբ, որ նրա նոր քաղաքական թիմը բաղկացած կլինի ոչ թե ուսապարկերից, որով մինչև իշխանության գալը շրջում էր Նիկոլ Փաշինյանը, այլ զրահաբաճկոններից, որով նա շրջում է հիմա՝ արդեն իշխանություն ունեցողի կարգավիճակում։


Ընդ որում, Նիկոլ Փաշինյանին պետք են զրահաբաճկոններ ոչ միայն՝ որպես իր կողմից ամենաշատն օգտագործվող աքսեսուարի իդենտիկության նշան, այլ նաև բովանդակային իմաստով․ նրան անհրաժեշտ են մահապարտներ, ովքեր իրեն կպաշտպանեն քաղաքական հակառակորդներից ու քաղաքացիներից, այնպես, ինչպես իր կարծիքով՝ պաշտպանում է հագուստի տակից այդքան աչք ծակող զրահաբաճկոնը։

Մեծ է հավանականությունը, որ «Իմ քայլի» պատգամավորական ցուցակի, իմա՝ նոր զրահաբաճկոնների քասթինգն արդեն իսկ սկսված է, և Նիկոլ Փաշինյանը՝ կա՛մ անձամբ, կա՛մ առավել հուսալի ուսապարկ–զրահաբաճկոնների միջոցով, զբաղվում է նրանց ընտրությամբ։ Հավակնորդներին ներկայացվող պահանջները դժվար չէ կանխատեսել․ անձի՝ Նիկոլ Փաշինյանի, պաշտամունք, սեփական կարծիքի բացակայություն, քաղաքական հակառակորդներին սեփական դեմքերով և ֆեյք օգտահաշիվներով կեղտոտ հայհոյելու կարողություն, անհայրենիքություն և թուրքերենի ու ադրբեջաներենի վարժ իմացություն։ Ահա այս հատկանիշներով օժտված մի քանի տասնյակ զրահաբաճկոնից բաղկացած կլինի «Իմ քայլի» քաղաքական թիմը, որի դեմքը, ինչպես արդեն հայտնի է, լինելու է Նիկոլ Փաշինյանը։ Դեմք, որը մարդկանց մի մասի մոտ ասոցիացվելու է պարտության ու դավաճանության, կապիտուլյացիայի ու հայրենազրկման հետ, մյուսների համար՝ ներկայանալու է որպես փրկիչ, որը թույլ չի տալու «նախկինների» ու «թալանի» վերադարձը։ Ահա ուրեմն, նոր հավաքագրվելիք զրահաբաճկոնների թիմի առաքելությունը պետք է լինի՝ քաղաքացիներին համոզել, որ Արցախի 75 տոկոսի հանձնումը, հազարավոր զոհերն ու տասնյակ-հազարավոր վիրավորները, Հայաստանի տարածքին սպառնացող առարկայական վտանգներն էլ՝ վրադիր, պակաս սարսափելի են, քան «նախկինների» վերադարձը։

Նրանք ամեն ինչ պետք է անեն՝ ապացուցելու համար, որ Հայաստանի քաղաքական և, ոչ միայն՝ քաղաքական կյանքում Ալիևի ու Էրդողանի առնվազն միջնորդավորված ներկայությունն ավելի գերադասելի է, քան «նախկինների» ներկայությունը։ Իհարկե, անհեթեթ է հնչում, բայց Հայաստանում ամեն ինչի ու հատկապես իշխանության հիմքում վաղուց ընկած է ոչ թե բանականությունը, այլ անհեթեթությունը, որի տարածմամբ էլ առաջիկա երեք ամիսներին զբաղվելու են մի խումբ զրահաբաճկոններ՝ իրենց փրկչադավաճանական կամ դավաճանափրկչական դեմքի գլխավորությամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

դիտվել է 881 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am