«Կա ֆեյք Հայաստան, որտեղ ապրում եք դուք». Նաիրա Զոհրաբյանը՝ Վաչե Տերտերյանին

«Կա ֆեյք Հայաստան, որտեղ ապրում եք դուք, որտեղ բոլորն ամեն ինչից գոհ են, և դուք այստեղ ներկայացնում եք ծրագիր, որի արդյունավետությունը որևէ մեկս չենք տեսել, ներկայացնում եք բացարձակ ֆեյք իրականություն, և կա իրական Հայաստան, որի հետ դուք որևէ աղերս չունեք»,ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում դիմելով համայնքների խոշորացման ծրագրի հիմնական զեկուցող, տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին «Խախտվել է Սահմանադրության 190-րդ հոդվածը՝ հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել, ԱԺ-ն համապատասխան օրենք ընդունելիս՝ պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը:Հիմա դուք ասում եք՝ մենք լսել ենք համայնքապետերի, համայնքների կարծիքը. ո՛չ, հարգարժան կառավարություն, դուք չեք լսել, դուք կանչել եք մարզպետներին, նրանց ասել եք, որ սա քաղաքական որոշում է, և որևէ գյուղապետ կամ բնակիչ չհամարձակվի թպրտալ, և այս ծրագիրը պետք է իրականացվի։ Եթե սա համարում եք հանրային լայն քննարկում, ապա առաջարկում եմ Սահմանադրության մեջ կատարել փոփոխություն և «հանրային լայն քննարկում» հասկացությունը ձևակերպել այնպես, ինչպես դուք դա իրականացնում եք», «Համապատասխան մոնիտորինգ չի արվել, իսկ եթե արվել է, ապա արդյունքներն այնքան վատն են եղել, որ կառավարությունն այն ներկայացնելու համարձակություն չունի։Որևէ մեկն իր խերից փախած չէ, եթե բնակչությունը տեսներ, որ համայնքների խոշորացումն ավելի արդյունավետ է, ապա իրենք կօգտվեին Սահմանադրությամբ իրենց տված լիազորություններից, տեղական հանրաքվեներ կանեին և իրենք կգային՝ կխնդրեին ձեզ՝ պահանջելով համայնքների խոշորացում։ Մեկ մոտիվացիա կարող էր լինել, որ մենք կողմ քվեարկեինք այս նախագծին. եթե դուք գայիք, ներկայացնեիք խոշորացված համայնքների արդյունավետությունը, բայց մենք հանրությունից այլ բան ենք լսել։«Ծառուկյան» դաշինքն այս նախաձեռնությանը կողմ քվեարկել չի կարող»,- եզրափակեց Ն. Զոհրաբյանը։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am