«ՀՀԿ-ին ձայն տալուց չե՞ն գիտակցում, որ դրա արդյունքում իրենց համայնքները խոշորանալու են»․ Մ․ Թանդիլյան

«Եթե Կառավարության ներկայացուցիչներն ըստ պատշաճի նախագիծը քննարկած լինեին շահառուների հետ, այսօր նման պատկեր չէր լինի:  Եթե գյուղապետերը չեն արտահայտում բնակիչների կարծիքը, ուրեմն ձեր լսումներն արդյունավետ չեն եղել ու ուղղված չեն եղել շահառուներին»,- Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, ելույթ ունենալով «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, անդրադարձավ համայնքների խոշորացումից դժգոհող Վարդենիս-Մարտունի մայրուղին փակած բնակիչների խնդրին։  Նա դիմեց  նախագծի հիմնական զեկուցող Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին։ Արդյոք Կառավարությունը հետաքրքրվո՞ւմ է խոշորացված համայնքների բնակիչների հետագա ճակատագրով․ «Արդյոք վերջիններս կարողացե՞լ են հարմարվել նոր պայմաններում, իրենց տեղը գտնել խոշորացված համայնքներում, սրանք հարցեր են, որոնց ամբողջական պատկերն այս պահին չունենք»։ «Ուզում եմ քաղաքացիներն իրենց կատարած ընտրությունը կապեն առօրյա կյանքի հետ, երբ ձայն են տալիս ՀՀԿ-ին, չե՞ն գիտակցում, որ դրա արդյունքում իրենց համայնքները խոշորանալու են, փողոցներ են փակելու։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մի գյուղում 533 ձայնով ընտրվում են ՀՀԿ-ականները, 9 ձայնով՝ «Ելքը», բայց այս օրերին մենք իրենցից բավականին ահազանգեր ենք ստանում։ Առիթն օգտագործելով ուզում եմ ասել՝ ընտրության օրը կատարած ձեր ընտրությունը կապ ունի ձեր հետագա առօրյայի հետ:ՀՀԿ-ն հանկարծակի չի ներկայացրել համայնքների խոշորացման ծրագիրը»,- հավելեց Թանդիլյանը:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am