Այս օրենքը չի աշխատի կամ աշխատելուց էլ ավելորդ լարվածություն կստեղծի. Անդրանիկ Կարապետյան

Զրուցեցինք Արմավիրի մարզից ՀՅԴ ռեյտինգային ցուցակով պատգամավոր դարձած Անդրանիկ Կարապետյանի հետ, որն ընտրությունների արդյունքներով մոտ 3 հագար ձայն է ստացել։ – Պարոն Կարապետյան, Դուք քննադատեցիք կոռուպցիայի դեմ պայքարող մարմնի ազդարարների ինստիտուտը, բայց չէ՞ որ խոսքը պետության հիմքերը խարխլող մի երեւույթի՝ կոռուպցիայի մասին է, ո՞րն է ավելի վտանգավոր։ – Եթե իմ ասածը վերագրենք զուտ կոռուպցիայի դեմ պայքարի, իմ ասածը կարող է ինչ-որ մի տեղ սխալ հնչի, բայց իմ ասածը բնավ դա չէր նշանակում։ Եթե կարդաք «Ազդարարի մասին» օրենքի, եթե չեմ սխալվում՝ 1-ին հոդվածի 2-րդ մասը, այնտեղ նշվում է, որ ազդարարումը կոռուպցիայի, ինչպես նաեւ մի քանի այլ բաներ է նշվում՝ Էթիկայի կանոնների, շահերի բախում եւ այլն։ Հիմա պատկերացրեք՝ կոլեկտիվով աշխատում եք, ինչքանո՞վ է ճիշտ իրար դեմ… մանավանդ՝ էստեղ առաջարկվեց, որ էդ ազդարարի գանձված գումարներից տոկոս տան։ Դե, պատկերացրեք՝ սաղ ազգն իրա բանուգործը պտի թողա, սկսեն մեկը մյուսի վրա գործ տալը։ Իմ ասածն ընդամենը վերաբերում է ներքին ազդարարի ինստիտուտին, այդ անանուն բողոքների, Եվրոպայից ներմուծած արժեքների արդյունքում մի կոլեկտիվի մեջ ստեղծվում է մի վիճակ, որից բոլորը սկսելու են զզվել, բոլորը բոլորից սկսելու են զզվել, հայ ազգը դառնալու է ընենց, որ սաղս իրար սկսելու ենք էլ չսիրել, մեկս մյուսի վատն ենք ցանկանալու։ – Որպես այլընտրանք, ի՞նչ եք առաջարկում։ – Ես առաջարկում եմ ներքին ազդարարի հետ կապված… էս պահին, ճիշտն ասած, առաջարկություն չեմ կարող անել, բայց էն, որ ներքին ազդարարն ունի հայի տեսակի, այդ Եվրոպայից բերված, սերմանած բաներ, եւ այդ երեւույթը հարիր չէ մեր պես փոքրաթիվ ազգին, դա հաստատ է։ Թող իրավապահները դրանով զբաղվեն, իրավապահները բավարար լծակներ չունե՞ն կոռուպցիայով զբաղվեն, ի՞նչ պարտադիր է կոլեգաներն իրար վրա գործ տան։ – Մեզ ի՞նչն է հարիր, կոռուպցիայի վրա աչք փակե՞լը, թե՞ մաղարիչով, ծանոթ-բարեկամով հարցեր լուծելը։ – Չէ, ոչ միշտ է այդպես։ Իմ կարծիքով՝ այս օրենքը չի աշխատի կամ աշխատելուց էլ ավելորդ լարվածություն կստեղծի։ – Իսկ Դուք ինչո՞ւ եք մտածում, որ բոլորը սպասում են, որ գործ տան ուրիշների դեմ։ Ձեր շրջապատում «գործ տվողները» շա՞տ են։ – Սովետական Միությունում ամենաշատ ազդարարությունը Հայաստանում էր արվում, Ֆարմանյանն ասաց, եթե լսեցիք։ Պետք չէ մեր հայի գենի մեջ այդ «գործ տալու» երեւույթը զարգացնել, պետք չէ խրախուսել դա։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am