Անավարտ ընդդիմափոխություն

Հետընտրական շոկից հետո կարծես թե աստիճանաբար ուշքի են գալիս խորհրդարան չանցած ուժերը, որոնք խորհրդարանի ընտրությանը մասնակցում էին ընդդիմադիր դիրքերից: Այդ ուժերը համենայնդեպս սկսել են կամաց-կամաց արտահայտվել, թեև իհարկե ոչ բոլորը: Առայժմ առավելապես ակտիվ է նախկին ՕՐՕ դաշինքը, մասնավորապես դրան մաս կազմած Րաֆֆի Հովհաննիսյանը, թեև Սեյրան Օհանյանն էլ կարծես թե առիթը բաց չի թողնում հանրությանը խոսք ասելու համար, թեև այդպիսի առիթներն առայժմ ոչ թե ավելի շատ քաղաքական են, այլ հիշատակի կամ տոն օրերի հետ կապված: Այդուհանդերձ, մամուլում տարբեր տեղեկություններ են հայտնվում Սեյրան Օհանյանի հետագա քաղաքական գործունեության մասին: Հատկանշական էր այն, որ մի քանի շաբաթ առաջ Սեյրան Օհանյանի Հայաստան վերադառնալու մասին արտահայտվել էր նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, որը նաև հայտարարել էր, որ Սեյրան Օհանյանը մարդկային նորմալ հարաբերություն է պահում ներկայիս բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների հետ և նա ռազմա-քաղաքական կարևոր պատասխանատվության կրող է եղել ու կլինի, հետևաբար Հայաստանից նեղանալու և հեռանալու մասին խոսք լինել չի կարող: Այդպիսով, Ռուզաննա Խաչատրյանի այդ ակնարկում նշմարվում էր այն, որ խորհրդարանական ընտրություններին կոշտ ընդդիմության դիրքերից հանդես եկող պաշտպանության նախկին նախարարը հետագա քաղաքական գործունեությունը եթե շարունակի, ապա ամենայն հավանականությամբ առավել զուսպ և չափավոր ընդդիմադիր նոտաներով: Թեև, մեծ հաշվով, եթե դուրս գանք զուտ ՕՐՕ շրջանակից, այստեղ նույնիսկ մինչ տարբեր կոնսպիրոլոգիական սխեմաներ կամ վարկածներ դիտարկելը, անհրաժեշտ է իհարկե արձանագրել, որ Հայաստանի քաղաքական դաշտում կոշտ կամ գուցե պատկերավոր ասած «արշակսադոյանական» ընդդիմադիր ոճը ոչ միայն սպառված և մարգինալացված է, այլ գործնականում նաև չի վայելում հանրային քիչ թե շատ շոշափելի պահանջարկ և հասարակությունն այդ առումով ի տարբերություն քաղաքական ուժերի շատ ավելի հասուն է քաղաքական իրավիճակի գնահատականում և թեկուզ փոքր գործը կարող է շատ ավելի գնահատել, իշխանափոխության մեծ և պաթետիկ կոչերի փոխարեն: Այդ հանգամանքը ունի, և աստիճանաբար ունենալու է առանցքային նշանակություն ընդդիմադիր դաշտի վերադասավորումների համար, որոնք ամենևին ավարտված չեն «Ելք» դաշինքով: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am