Ալիևը շարունակում է նսեմացնել

Օրերս, ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր տիկնոջ՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելեց Արցախի օկուպացված Հադրութի շրջան, հայտարարում է Արցախի արտաքին գործերի նախարարությունն՝ ընդգծելով՝ այցի ժամանակ Ալիևն անձամբ հանձնարարել է իրեն ուղեկցող պաշտոնյաներին ջնջել միջնադարյան հայկական արձանագրություններն օկուպացված տարածքներում գտնվող եկեղեցիների և հուշարձանների պատերից։

«Նման պաշտոնական այցերն Ադրբեջանի հայատյաց ու ռազմատենչ քաղաքականության, ինչպես նաև հետագա ագրեսիվ պլանների մարմնավորումն են», - ասված է Արցախի արտաքին գերատեսչության հայտարարությունում:

Նախարարությունը նշում է, որ Արցախը բազմիցս տեղեկացրել է միջազգային հանրությանն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ահաբեկչության, նրա ռազմական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, ցեղասպանական ծավալապաշտական քաղաքականության կոպտագույն առաջմղման մասին:

Այդ ցեղասպան քաղաքականությունը հանցագործություն է մարդկության դեմ, միջազգային նորմերի, դաշնագրերի, բանաձևերի և համաձայնագրերի կոպիտ խախտում և սպառնալիք ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, նշում է Արցախի արտգործնախարարությունը և կոչ անում համապատասխան միջազգային կազմակերպություններին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու դատապարտելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը: «Անգործությունն ու անտարբերությունը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ», - ասված է Արցախի արտաքին գերատեսչության հայտարարությունում:

Սա դեռ սկիզբն է... Ալիևը կնոջ և դստեր ուղեկցությամբ այցելել է Ֆիզուլիի և Հադրութի շրջաններ։ Այս ուղևորության ընթացքում ադրբեջանական իշխող ընտանիքի անդամները կրում են զինվորական համազգեստ, մեքենան անձամբ վարող Ալիևը պատմում է ադրբեջանական բանակի «հերոսություններից», հայհոյում է հայերին, տեղ հասնելուն պես բարձրացնում ադրբեջանական հսկայական դրոշ, ելույթ ունենում զորքի առաջ, ձեռքը բռունցք դարձրած հերթական սպառնալիքներն ու վիրավորական արտահայտությունները հնչեցնում հայկական կողմի հասցեին։ Արդեն ավանդույթ դարձած այս օրակարգի մաս է կազմում ևս մեկ պարտադիր դրվագ՝ այց հայկական եկեղեցի, որտեղ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ դա ոչ թե հայկական, այլ ալբանական եկեղեցի է։

Հադրութի շրջանում գտնվող հինավուրց եկեղեցիներին մեկում էլ նույն պնդումները հնչեցին՝ տաճարը ոտքից գլուխ կեղծ է՝ ո՛չ գրությունները, ո՛չ նախշազարդերը, ո՛չ ճարտարապետությունը հայկական չեն։

Ինչպես այս կադրերում, այնպես էլ պատերազմից հետո ադրբեջանական պաշտոնական աղբյուրների հրապարակած գրեթե բոլոր լուսանկարներում Բաքվի վերահսկողության տակ գտնվող եկեղեցիների վրա բացակայում են խաչերը, հայկական գրություններն ու հայ եկեղեցուն բնորոշող խորհրդանիշերը։ «Այս հինավուրց հուշարձանը նման է աղբանոցի։ Մինչդեռ իրականում սա մեր հինավուրց պատմական հուշարձանն է, մեր եղբայրներ ուդիների տաճարը, և նրանք կգան այստեղ», - ինչպես Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կամ Քարվաճառում գտնվող Դադիվանքի վանական համալիրի մասին էր հայտարարում, այս անգամ էլ արդեն Հադրութի շրջանում էր կրկնում Ադրբեջանի նախագահը։

Այսինքն, մի կողմից թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ցեղասպանություն՝ պատերազմական գործողություններով ու հանցագործություններով, ցեղասպանություն՝ մշակութային պատմության նմուշների... Եվ առհասարակ՝ Արցախի, ու Հայաստանի մեկուսացման հստակ քաղաքականություն է տարվում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից:
Ամբողջ հարցն այն է, որ այնքան ժամանակ, քանի դեռ Ալիևը զգում է Հայաստանի թույլ ու տկար իշխանության գոյությունը, նա ամեն հարցով է հարձակում գործելու՝ չորս կողմից:

Ալիևը պնդում է, թե Հադրութը ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ է անցել հոկտեմբերի 9-ին, ինչը հայկական կողմը երկար ժամանակ թաքցնում էր: Հադրութ քաղաքի և շրջանի շուրջ երեք տասնյակ համայնքների կորստի մասին թե՛ պաշտոնական Ստեփանակերտը, թե՛ Հայաստանի իշխանությունները մինչև նոյեմբերի 10-ը ոչ միայն չեն հայտնել, այլև շարունակաբար կտրականապես հերքել են։ Հոկտեմբերի 9-ին, ի պատասխան ադրբեջանական պաշտոնական հաղորդագրությունների, Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել էր․ - «Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում»։ Նույն ժամերին Հադրութի գրավման մասին Բաքվի պնդումները հերքում էր նաև Արցախի նախագահի խոսնակը՝ ասելով․ - «Իլհամ Ալիևի հերթական ցնդաբանությունը, թե իբր Հադրութը գրավել են, իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը Հադրութից: Այսինքն` տասնյակ կիլոմետրեր»։ Մինչդեռ, ինչպես պնդում է Ալիևը, հենց այդ օրն արդեն քաղաքն ու շրջանը իրենց ձեռքում էր։ «Հադրութ քաղաքը զբաղեցրել ենք հոկտեմբերի 9-ին, և հայերի համար դա անակնկալ էր, քանի որ նրանք ադրբեջանական զինված ուժերի հարձակմանը սպասում էին այլ ուղղությամբ», -ասել է Ալիևը, ով այցի շրջանակներում մասնակցել է Ֆիզուլի-Հադրութ ճանապարհի շինարարության մեկնարկին նվիրված արարողությանը։

Այսինքն, նույնիսկ պատերազմի ավարտից հետո՝ Ալիևը, որին Փաշինյանը համարում էր «կառուցողական» ու «կիրթ», նսեմացնում է պատերազմում պարտված կողմին:

Ադրբեջանը Շուշի քաղաքին կապող այս ճանապարհի կառուցումը, որի համար ադրբեջանական կառավարությունը արդեն հատկացրել է 30 միլիոն դոլար, ռազմավարական նշանակություն ունի Բաքվի համար, քանի որ ներկայումս Շուշի տանող ճանապարհը անցնում է Աղդամի և Ստեփանակերտի տարածքով, և, ինչպես հայտարարում է ադրբեջանական կառավարությունը, «առայժմ հնարավոր չէ օգտագործել»։ Ադրբեջանի նախագահի խոսքերով, շուտով պատրաստ կլինի շահագործման Բարդա-Աղդամ ճանապարհը, Հորադիզից մինչև Զանգելան տանող ճանապարհի շինարարարությունն էլ ընթացքի մեջ է։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8732 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am