Հայ ռազմագերիները խոշտանգվում են. ռազմական հանցագործություններն ու ՀՀ իշխանությունների անտարբերությունը

Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 գերի, օրերս ազատ արձակվեց և Բեյրութ վերադարձավ նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը։ Ադրբեջանը, սակայն, հաստատել է 70 հոգու գերեվարման փաստը՝ նրանցից 54-ը Խծաբերդի պահեստազորայիններն են, ևս 16 հոգի՝ զինծառայողներ ու քաղաքացիական անձինք։

Իսկ Հայաստանի իշխանությունները՝ չնայած ռազմագերիների առկայությանը՝ գնում է ադրբեջանական կողմի հետ բանակցությունների, իսկ Ալիևը բացեիբաց կեղծում է՝ ասելով, թե այլևս ադրբեջանական կողմում չկան ռազմագերիներ, մնացել են «ահաբեկիչներ»:

Ահա, մեր պետության համար ևս մի հետպատերազմյան խնդիր, որտեղ Հայաստանի իշխանությունը ուղղակի թողել է ինքնահոսի՝ «տեսնենք, ինչ կարող ենք անել»՝ սկզբունքով:

Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանին կոչ է անում` հետաքննել հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին պնդումները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Միջազգային հեղինակավոր կառույցն այսօր հրապարակած ծավալուն զեկույցում փաստում է, որ հայ ռազմագերիներն ադրբեջանական ուժերի կողմից ենթարկվել են «խոշտանգումների, դաժան, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի»։ Կառույցի մասնագետներն իրենց զեկույցը կազմելիս հիմնվել են գերությունից վերադարձած անձանց վկայությունների, համացանցում առկա տասնյակ տեսանյութերի վրա։

Նյու Յորքում տեղակայված կազմակերպությունը այդ զեկույցում Ալիևի վարչակազմին կոչ է անում՝ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրել բոլոր նրանց վերաբերյալ, որոնց վերջին անգամ տեսել են Ադրբեջանում՝ կալանքի տակ։ «Հայ զինվորների նկատմամբ կոշտ վերաբերմունքն, այդ թվում՝ խոշտանգումները զարհուրելի և պատերազմական հանցագործություն է»,- հայտարարել է HRW-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի տնօրեն Հյու Ուիլյամսոնը։

Ադրբեջանական ուժերը վիրավորել են 2020թ. պատերազմի հայ գերիներին՝ նրանց ենթարկելով դաժան և նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգումների գերեվարման և տեղափոխման ընթացքում, մեկուսացման վայրերում, ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ: Ադրբեջանի իշխանությունները պետք է քննեն վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին: Ադրբեջանը նաև պետք է անհապաղ ազատ արձակի մնացած ռազմագերիներին և քաղաքացիական անձանց և տեղեկություն տրամադրի այն զինծառայողների և քաղաքացիների գտնվելու վայրի վերաբերյալ, որոնց մասին տեղեկություն չկա, և որոնց վերջին անգամ տեսել են ադրբեջանական մեկուսարանում: «Հայ զինվորների նկատմամբ վիրավորանքները, այդ թվում խոշտանգումները, նողկալի են և պատերազմական հանցագործություն են,- ըստ aravot.am-ի՝ ասել է կազմակերպության՝ Եվրոպայի և Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլիամսոնը և հավելվում է, որ նաև խորապես մտահոգիչ է, որ մեծ թվով անհետ կորած հայ զինվորների վերջին անգամ տեսել են Ադրբեջանի մեկուսարանում»:

Human Rights Watch-ը հարցազրույց է անցկացրել 4 նախկին ռազմագերիների հետ, որոնք մանրամասներ են պատմել իրենց և իրենց հետ գերեվարվածների նկատմամբ վատ վերաբերմունքից: Նրանք բոլորն էլ նկարագրել են, որ երկարատև և բազմակի ծեծի են ենթարկվել: Նրանցից մեկը պատմել է, որ իրեն ծակծկել են սուր մետաղական ձողով, մյուսը պատմել է, որ իրեն էլեկտրաշոկի են ենթարկել, երրորդի խոսքով՝ իրեն շարունակաբար այրել են կրակայրիչով: Գերիները պահվել են նվաստացուցիչ պայմաններում, առաջին օրերին նրանց շատ քիչ ջուր են տվել և ոչնչի հավասար սնունդ:
Սոցիալական մեդիայում տարածվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնցում երևում է ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունք: Human Rights Watch -ը մանրամասն ուսումնասիրել և ստուգել է այդպիսի 20 տեսանյութ, այդ թվում` վերջերս գերությունից ազատվածների և տեսանյութերում երևացող զինվորների ընտանիքների անդամների հետ հարցազրույցների միջոցով: Կազմակերպության մասնագետները նաև ուսումնասիրել են բժշկական փաստաթղթերը:

Խոշտանգումների և վատ վերաբերմունքի գնահատականները մտահոգություններ են առաջ բերում առ այն, որ հայ ռազմագերիներն Ադրբեջանում դեռ վտանգի տակ են, ասվում է հայտարարության մեջ: Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որպեսզի հայ ռազմագերիները և մյուս գերիները ստանան միջազգային իրավունքներով և մարդասիրական (այդ թվում խոշտանգումներից և վատ վերաբերմունքից զերծ մնալու) օրենքով սահմանված ամբողջ պաշտպանությունը: Ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների թիվը մինչ այժմ հստակ չէ:

Մինչև 2021թ. փետրվարի վերջը Մարդու իրավունքների միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցչությունը խնդրել էր դատարանին միջնորդել Ադրբեջանում պահվող 240 գերիների և քաղաքացիական անձանց գործերով: Այդ գործերի մոտ 90 տոկոսի դեպքում, ըստ ներկայացուցչության, իրենք տրամադրել էին լուսանկարներ կամ տեսանյութեր՝ որպես վկայություն: Հայաստանի ղեկավարությունը հայտնել է, որ Ադրբեջանը վերադարձրել է 69 ռազմագերիների և քաղաքացիների: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ իր կառավարությունը վերադարձրել է բոլոր ռազմագերիներին և դեռ պահում է մոտ 60 անձանց՝ որպես ահաբեկիչներ:

Human Rights Watch-ն ի վիճակի չէ ստուգել Հայաստանի կամ Ադրբեջանի պնդումները՝ մեկուսարաններում պահվող մարդկանց թվի կամ նրանց կարգավիճակի վերաբերյալ: Բոլոր չորս նախկին ռազմագերիները, որոնց հետ զրուցել է Human Rights Watch-ը, գերեվարվելիս եղել են վիրավոր: Դեպքերից մեկում Human Rights Watch- ը փաստել է, որ ադրբեջանցի սպան առաջին օգնություն է ցուցաբերել վիրավոր հայ զինվորին գերեվարվելուց անմիջապես հետո: Մեկ այլ ռազմագերու ադրբեջանցի մի սպա ցավազրկող դեղեր է տվել: Նախկին ռազմագերիներից մեկն էլ պատմել է, որ ադրբեջանցի հրամանատարն իր ենթականերին կարգադրել է չծեծել ռազմագերիներին, բայց հրամանատարի գնալուց հետո իրենց նվաստացրել են:

Միջազգային մարդասիրական իրավունքը կամ զինված հակամարտությունների օրենքը պահանջում է, որ միջազգային զինված հակամարտության կողմերը ցանկացած պարագայում մարդասիրաբար վերաբերվեն ռազմագերիներին: Ժնևի երրորդ կոնվենցիան պաշտպանում է ռազմագերիներին «մասնավորապես բռնության կամ ահաբեկման գործողություններից և վիրավորանքներից և հասարակության հետաքրքրասիրությունից»: «Մենք լսել ենք գնահատականները և տեսել ենք նկարներ, որոնցում պատկերված են հայ ռազմագերիների երկար և բազմակի ծեծի կադրեր, որոնք, կարծես, նպատակ ունեն բացառապես նրանց նվաստացնել և պատժել, – ասել է Ուիլյամսոնը՝ հավելելով. «Ռազմագերիների նկատմամբ խոշտանգումները և վատ վերաբերմունքը ռազմական հանցագործություններ են, որոնց համար անհապաղ անհրաժեշտ է պատասխանատվություն կրել»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7148 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am