Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում և Ուկրաինայում (տեսանյութ)

Հայաստանում այժմ քննարկվում է հակակոռուպցիոն փոփոխությունների փաթեթը և որպեսզի հասկանանք, թե որքանով է այն թերի, քննարկենք Եվրոմայդանից հետո Ուկրաինայում կատարված հակակոռուպցիոն բարեփոխումների օրինակը հանրամատչելի անիմացիոն տեսանյութով: Ուկրաինայում պաշտոնյաները, պատգամավորներն ու դատավորները պարտավոր են ներկայացնել մանրամասն հայտարարագրեր, որոնցում պետք է նշվի ոչ միայն իրենց և իրենց ընտանիքի սեփականություն հանդիսացող գույքը, այլ նաև այն ամենը, ինչն այլ անձանց անունով է գրանցված, բայց իրենց կողմից է օգտագործվում: Այսինքն, եթե Հայաստանում պաշտոնյան կարող է գնել թանկ մեքենա կամ ամառանոց և այն օրինակ զոքանչի անունով գրանցելով, խուսափել դրա հայտարարագրումից, ապա Ուկրաինայում այդ գույքը ևս պետք է հայտարարագրվի, եթե փաստացի օգտագործվում է պաշտոնյայի կողմից: Գույքը չհայտարարագրելու կամ սխալ հայտարարագրելու համար պաշտոնյան կարող է հայտնվել բանտում: Ավելին, եթե պաշտոնյան սկսի շրջել թանկ մեքենայով կամ ապրել թանկ տանը, որը նույնիսկ եթե իր անունով չի գրանցված և որը չէր կարող գնել իր ազնիվ եկամուտով, ապա նա կարող է հայտնվել բանտում ապօրինի հարստացման հոդվածով: Ապօրինի հարստացման համար պաշտոնյաներին, դատավորներին ու պատգամավորներին դատելու համար ընդամենը պետք է ապացուցել, որ պաշտոնյան սկսել է փաստացի շատ ավելի լավ ապրել, քան կարող էր թույլ տալ իր աշխատավարձը: Սակայն, այս ամենի արդյունավետ գործելու համար պետք է իրապես անկախ իրավապահ համակարգ: Ուկրաինայում այդ նպատակով ստեղծվեց Ազգային հակակոռուպցիոն բյուրոն, որը զբաղվում է բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործերը քննելով, այն ունի թե´ քննչական և թե´ օպերատիվ-հետախուզական լիազորություններ։ Այն անգամ ունի իր հատուկ նշանակության ջոկատը: Հակակոռուպցիոն բյուրոյի թե´ ղեկավարը և թե´ 200-ից ավել դետեկտիվները նշանակվել են 5-աստիճան մրցույթի արդյունքում, որի հանձնաժողովի կազմում եղել է նաև քաղաքացիական հասարակության, ինչպես նաև խարդախության դեմ պայքարի եվրոպական բյուրոյի ներկայացուցիչները: Իր գոյության մեկուկես տարվա ընթացքում հակակոռուպցիոն բյուրոն դատարան է ուղարկել բարձրաստիճան պաշտոնյաների 65 գործ, որոնցով կոռուպցիոն գործարքների ընդհանուր գումարը կազմել է մոտ 80 միլիոն դոլար: Գործերի մեծ մասը հենց ապօրինի հարստացման հոդվածով է: Պաշտոնյաներին ու դատավորներին գաղտնի հետևելով, գաղտնալսելով և օպերատիվ-հետախուզական այլ միջոցներով դետեկտիվները պարբերաբար գտնում են դեպքեր, երբ պաշտոնյաները այլ անձանց անունով գրված թանկ մեքենաներով են երթևեկում և ապրում են թանկ տներում, որոնք կամ չեն հայտարարագրվել, կամ չէին կարող ձեռք բերվել աշխատավարձով: Հայաստանում, սակայն, այժմ քննարկվող հակակոռուպցիոն փաթեթով պաշտոնյաները կկարողանան իրենց գույքը գրանցել այլ անձանց անունով և ֆորմալ առումով չհարստանալ։ Ավելին, Հայաստանում չկա ու չի ստեղծվում այնպիսի իրավապահ մարմին, որը կկարողանա իրապես անկախ փաստեր հավաքել ու դատարանի առջև կանգնեցնել բարձրաստիճան պաշտոնյաներին կամ երկրի ղեկավարների հարազատներին: «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am