Որոշում կհրապարակվի արտահերթ ընտրությունների օրվա հետ կապված. Ռոմանոս Պետրոսյան (video)
Իշխանությունն առաջիկայում պատրաստվում է գնալ արտահերթ ընտրությունների եւ այսօր-վաղը կարծում եմ՝ որոշում կհրապարակվի օրվա հետ կապված: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«Չնայած խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության կողմից հնչեցված մերժումներին՝ արտահերթ ընտրություններով հանգուցալուծելու երկրում քաղաքական ճգնաժամը, ինքը ճգնաժամը չէր հանգուցալուծվում մեր գնահատականով: Պետք է արձանագրենք նաեւ, որ ընդդիմության փողոցային պայքարն էլ որեւէ էական նշանակություն չունեցավ եւ նաեւ մեր հանրության կողմից չողջունվեց: Այնուամենայնիվ, մեր որոշումը մնում է ուժի մեջ՝ արտահերթ ընտրություններով գնալու սահմանադրական ճանպարհով»,- նշեց նա:
