Անարժեք Հայաստան․ նիկոլիզմի հիմքը

«168 ժամ» թերթը գրում է. «Ցանկացած իշխանության որակի, արժեհամակարգի գնահատման կարևոր չափանիշերից մեկն այն է, թե արդյոք իշխանությունն առաջնորդվում է սկզբունքներո՞վ, արժեքներո՞վ, համոզմունքներո՞վ, թե՞ շահերով։

Այս հարցադրման պատասխանը գործող իշխանության ու հատկապես այն մարմնավորող Նիկոլ Փաշինյանի պարագայում առավել քան հստակ է՝ նրա ու իշխանության բոլոր գործողությունների հիմքում ընկած են շահերը, կեղտոտ շահերը՝ սկսած խմբային-քաղաքականից՝ մինչև նեղ անձնական։ 2018 թվականին իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ հանուն այս կամ այն շահի բավարարման պատրաստ է ոտնահարել ցանկացած սկզբունք ու արժեք, համոզմունք ու գաղափար։ Օրինակները բազմաթիվ են ու բազմաբովանդակ՝ սկսած դատարանների շրջափակումից՝ մինչև հակասահմանադրական ճանապարհով Սահմանադրական դատարանում կատարված իշխանափոխություն, ակնհայտ կոռուպցիոն նպատակներով բանակի համար կասկածելի ու անպետք սպառազինության գնումից՝ մինչև 44-օրյա պատերազմի ընթացքում հասարակության մանիպուլյացիա ու խաբեություն։

Բոլոր այս և տասնյակ նմանատիպ օրինակներում Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել, որ հանուն տվյալ պահի շահի՝ պատրաստ է ոտնահարել սահմանադրականության, օրինականության, բարոյականության, ազնվության և բազմաթիվ այլ արժեքներ ու սկզբունքներ։ Դա արտահայտվել ու արտահայտվում է նրա՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքական գործունեության մեջ։ Հակառուսական տարրերից բաղկացած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ իր գլխավորությամբ, պահի ու շահի թելադրանքով դարձավ Եվրասիական միության անխոնջ ջատագով՝ մոռանալով, որ անձամբ էր հեղինակել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնությունը, արևմտյան գրանտներով սնվող նույն այդ իշխանությունը կրկին պահի ու շահի թելադրանքով դարձավ մոլի ռուսամետ՝ մոռանալով սեփական անցյալն ու կենսագրությունը։

Այսինքն՝ և՛ ներքաղաքական կյանքում, և՛ արտաքին հարաբերություններում Նիկոլ Փաշինյանին առաջ մղող ու մոտիվացնող հիմնական ուժը շահն է և ոչ երբեք՝ արժեքը, համոզմունքը, սկզբունքը կամ գաղափարը։ Ընդ որում, անցած երեք տարիներին նա ապացուցել է, որ առանց ամոթի նշույլի անգամ անում է բոլոր այն կարգախոսների հակառակը, որոնք նրան բերել են իշխանության։

Թալանի ու կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկած քայլարարները բյուջետային միջոցների թալանն ու մսխումը հասցրել են ինստիտուցիոնալիզացիայի այնպիսի մակարդակի, որ նախկինները կերազեին անգամ։ Պարգևավճարներ, «Հայաստան» հիմնադրամի միլիարդավոր դրամի նվիրատվություններ, մեկ անձից կատարվող հարյուրավոր գնումներ, փռված ասֆալտ ու բանակում լուսանկարված ելակ․․․

Սա այս իշխանությունների փողասիրության պահանջմունքի բավարարման միջոցների ամենևին ոչ ամբողջական ցանկն է։ Այս հարցում ևս նրանց առաջնորդել է միայն ու բացառապես շահը, որի բավարարման համար Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմ կոչվածը ոտնահարել են բոլոր հնարավոր սկզբունքներն ու արժեքները։

Հայաստանը, թերևս, երբեք չի ունեցել այնքան անսկզբունք ու այնքան անգաղափարական իշխանություն, որքան Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է․ նրա դավանած միակ անխախտ սկզբունքը որևէ սկզբունքի բացակայությունն է։

Այս արձանագրումների իմաստն ամենևին արդեն իսկ տեղի ունեցածի վերհուշը չէ։ Սա չափազանց կարևոր է նաև ներկայի ու հատկապես ապագայի համար, որովհետև այս իրողությունները հաշվի առնելով՝ կարելի է գրեթե անսխալ կանխատեսել Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության վարքագիծը նաև ապագայում։ Մասնավորապես, ստույգ կարելի է պատասխանել հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը կկեղծի՞ հնարավոր արտահերթ ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ։ Պատասխանը միանշանակ դրական է, ոչ միայն սովորական դրական, այլ գերադրական․ նա կկեղծի ընտրություններն անողոքաբար ու առանց աչք թարթելու, կկեղծի ոչ միայն այն պատճառով, որ չկեղծելու այլընտրանքը կարող է դառնալ ուղղիչ աշխատանքային գաղութը, այլ, որովհետև նա չի դավանում որևէ սկզբունքի ու առաջնորդվում է բացառապես տվյալ պահի շահի բավարարմամբ։

Իսկ եթե շահը պահանջում է կեղծել ոչ միայն ընտրությունների արդյունքները, այլ անգամ սեփական անուն-ազգանունն ու ստորագրությունը, նա պատրաստ է դրան։
Չկա ավելի վտանգավոր բան, քան սկզբունքներ չունեցող իշխանությունը, որովհետև սկզբունքներ ու արժեքներ չունեցողը չունի նաև ներքին արգելակներ, չունենալով արգելակներ՝ նա կանգ չի առնի անգամ ֆանտաստիկ թվացող քայլի առաջ, եթե դա կբավարարի նրա շահը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 526 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am