Որոշ բուժհիմնարկներ էլ վերածվել են օլիգարխների հիվանդանոցների.Նիկոլ Փաշինյան

«Այո, մասնավոր հիվանդանոցները շատ ավելի լավն են, քան պետականները: Գոնե մասնավոր հիվանդանոցներում զուգարանների ավանդական գարշահոտությունը չկա։ Առողջապահության ոլորտում տխուր պատկեր ունենք։ Ինֆարկտով մարդուն, ոնց որ ասենք` ճիշտ է, ինֆարկտը քեզ կխփի, բայց Կառավարության որոշմամբ դեռ չես կարող»,-Պետական գույքի մասնավորեցման մասին նախագծի քննարկմանը ասաց Ելք դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Սա աբսուրդ է, սա միգուցե զավեշտալի է հնչում, սակայն բազմաթիվ մարդիկ են այդպես մահացել։ Բազմաթիվ հիվանդանոցներ երկրաշարժի ավերակներ են հիշեցնում։ Պետպատվերը մի քանի հիվանդանոցում է կենտրոնացված, որոշ բուժհիմնարկներ էլ վերածվել են օլիգարխների հիվանդանոցների։ Ունենում ենք օազիսներ` ոսկեջրած պատերով։ Կան նաեւ հիվանդանոցներ, որտեղ մասնագետների խնդիր ունենք, ասենք` կոտրված ոսկորը մասաժ են անում, 4 սմ ուռուցքը չեն նկատում։ Մենք դեմ ենք քվեարկելու այս նախագծին»,-ասաց Փաշինյանը: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արտահերթ ելույթով հանդես եկավ` ասելով. «Այստեղ հնչեցին սրտացավ պատգամավորների մտահոգիչ ելույթներ` երկու կողմից էլ։ Լա՞վ է, թե՞ վատ մասնավորեցումը։ Չենք կարող միանշանակ ասել։ Հաջողել են այն պետությունները, որոնք ճիշտ են իրականացրել մասնավորեցումը, այլ ոչ թե վայրի ձեւով։ Մասնավորեցումը ապացուցել է իր մրցունակ լինելը, օրինակ` Զվարթնոց օդանավակայանի մասնավորեցումը։ Արման Սահակյանի ներկայացրած փաթեթը ողջամիտ առաջարկ է։ Մասնավորեցումը փող հավաքելու միջոց չէ, այն խնդիր ունի արդյունավետ, մատչելի կառավարում անելու»։  

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am