Հերթական ահաբեկչությունը Թուրքիայում.կան զոհեր
Ինչպես հայտնում է Reuters-ը, Թուրքիայի հարավ-արևելքում դարձյալ զինվորական ավտոշարասյուն է պայթեցվել,ինչի հետևանքով սպանվել է 7 թուրք զինծառայող: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով շտապօգնության մեքենաներ: Երեկ Անկարայում պայթեցվել է զինվորականների տեղափոխող մեկ այլ շարասյունը, ինչի հետևանքով սպանվել է 28 մարդ, 61-ն ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Թուրքիայի իշխանությունները կատարվածն ահաբեկչություն են որակում:
