Bayraktar-ները՝ բրիտանական երջանկություն. Արցախի դեմ դավադրության մեխանիզմը

Այն, որ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական դաշինքի պատերազմում գովազդվեց թուրքական Bayraktar-ները, և Թուրքիան հնարավորություն ստացավ դրա վաճառքի գործարքների համար գրավիչ դառնալ, դա ակնհայտ է: Այսօր արդեն Թուրքիայի դաշնակիցները չեն թաքցնում Արցախում պատերազմի հայկական կողմի պարտության հիմնական գործոնի վերաբերյալ իրենց հիացմունքը: Քաղաքակիրթ համարվող Բրիտանիան՝ առանց պատերազմ սանձազերծող կողմին քննադատելու ու դատապարտելու՝ լիովին այլ վերլուծություններով է հանդես գալիս:

Մեծ Բրիտանիան արմատական փոփոխություններ կկատարի իր ռազմական դոկտրինում՝ հաշվի առնելով նաև 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական ուժերի կրած անհաջողությունները։ Բորիս Ջոնսոնի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները վկայակոչելով՝ այս մասին գրել է լոնդոնյան հեղինակավոր The Times պարբերականը։

Թերթի տեղեկություններով՝ շուտով Մեծ Բրիտանիայի վարչապետը Լոնդոնում կներկայացնի «Գլոբալ Բրիտանիան մրցակցային դարաշրջանում» վերնագրված 100 էջանոց զեկույցը, որը նախանշելու է Միացյալ Թագավորության զարգացման հիմնական ուղղությունները առաջիկա տասնամյակում։ Ծավալուն այս փաստաթղթի` Մեծ Բրիտանիայի ռազմական հայեցակարգին նվիրված հատվածի շուրջ քննարկումները ծավալվել էին 2020թ. երկրորդ կեսին՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմին զուգահեռ։
«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած պատերազմը ցույց տվեց բրիտանական ղեկավարությանը, թե ինչ կարող են անել ոչ թանկ անօդաչու սարքերը թանկարժեք մարտական տանկերի հետ», - գրում է The Times-ը։

Ինչպես հաղորդում է «Ազատությունը», թերթի պնդմամբ՝ 44-օրյա պատերազմի օրերին Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունում շրջանառվում էին այն տեսանյութերը, որոնցում թուրքական Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերը ոչնչացնում էին հայկական զրահատեխնիկան և կենդանի ուժի կորուստներ պատճառում։ Պարբերականի տեղեկություններով՝ այս տեսանյութերին ծանոթ է եղել նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։ Մի օր, ըստ թերթի լրագրողների, դիմելով իր գործընկերներին, նա նույնիսկ ասել է. «Երբ տեսնում ես, թե ինչպես են թուրքական անօդաչու թռչող սարքերը շարքից հանում տանկերը, հարց է ծագում՝ ինչպիսի՞ն է լինելու ռազմադաշտի ապագան»։

The Times-ի տեղեկություններով՝ այդ ամենը այնքան է տպավորել Բրիտանիայի պաշտպանության նախարարին, որ նա մեկնել է Ստամբուլ՝ Bayraktar-ներ արտադրող գործարան այցելելու նպատակով։ Ուշագրավ է, ի դեպ, որ ըստ թուրքական աղբյուրների, այդ այցի մասին տեղեկությունները այդպես էլ չեն հանրայնացվել։

Ի դեպ, թուրքական դրոնների արդյունավետության մասին Մեծ Բրիտանիայի ռազմական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև հրապարակայնորեն՝ մասնավորաբար Լոնդոնում գործող վերլուծական կենտրոններից մեկում դեկտեմբերին կազմակերպված քննարկման ժամանակ։ «Թուրքական անօդաչու թռչող սարքերը պատասխանատու են Սիրիայում, Լիբիայում և մի շարք այլ շրջաններում զրահատեխնիկայի հարյուրավոր միավորների և անգամ հակաօդային պաշտպանության համակարգերի ոչնչացման համար», - այդ հավաքի ժամանակ հայտարարել էր Ուոլեսը՝ նշելով, որ թուրքական սպառազինությունը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել հակառակորդի համար։
«Bayraktar-ները և դրանց վրա տեղադրված սպառազինությունը համադրում են տեխնիկական կարողություններն ու մատչելիությունը, ինչը հրամանատարներին հնարավորություն է տալիս [ուժերի] որոշակի հյուծման հաշվին լուրջ խնդիրներ ստեղծել թշնամու համար», - նշել էր Ուոլեսը։

Բրիտանական մեկ այլ պարբերականի՝ Daily Telegraph-ի տեղեկություններով, Միացյալ Թագավորությունը չի սահմանափակվում միայն թուրքական փորձի ուսումնասիրությամբ։ Թերթի տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում մանրամասնորեն ուսումնասիրում են նաև Ռուսաստանի և Իրանի կողմից նոր սպառազինությունների կիրառման դեպքերը։ Խոսքը, ըստ Telegraph-ի, նախևառաջ բալիստիկ հրթիռի և անօդաչու թռչող սարքի համադրություն հիշեցնող սպառազինության կիրառման մասին է։

The Times-ի հոդվածից պարզ է դառնում՝ հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմը ծագել էր այն պահին, երբ Մեծ Բրիտանիայի կառավարության և զինվորական ղեկավարության միջև լուրջ բանավեճ էր ծավալվել՝ նվիրված Միացյալ Թագավորության բանակի զարգացման հետագա ուղիներին։ Բանակային հրամանատարությունը կտրականապես դեմ էր արտահայտվում Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի հետագա կրճատման՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի և պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի ծրագրերին։ Գեներալները մասնավորաբար նշում էին, որ բրիտանական բանակն առանց այդ էլ անձնակազմի և սպառազինության տեսանկյունից պատմական նվազագույն ծավալների է հասել։

Ահա, Թուրքիայի դաշնակից Մեծ Բրիտանիայի հիացական խոստովանություններն՝ ընդդեմ Արցախի պատերազմական գործողությունների: Իհարկե, բոլորի համար պարզ է, որ սա ընդամենը ռազմական ոլորտին վերաբերող գոհունակ մթնոլորտ չէ: Թուրքիա-Մեծ Բրիտանիա դաշինքն է իրականում ղարաբաղյան երկրորդ պատերազմում շահառուն, առանց թուրքական Bayraktar-ների, թե դրանց կիրառմամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2706 անգամ
Լրահոս
Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ․ Ավինյանը սկսեց մունաթ գալ ու զգուշացրեց ավտոբուսի վարորդներին (video) Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. եղանակի տեսություն #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Իրանցիները զգուշացրել են՝ կխփե՛ն․ ի՞նչ է կատարվում Հորմուզի նեղուցում․ Հայկ Նահապետյան «Օրբանի ձեռքերին է Գուրգեն Մարգարյանի արյան պատասխանատվությունը. պատմական արդարությունը մասամբ վերականգնվեց». Աշոտյան Իրանի ցանկությունից է կախված. ՌԴ ԱԳՆ–ն` «Բուշեր» ԱԷԿ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու մասին Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման․ Վահե Հովհաննիսյան Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները Հայաստանի մորթապաշտ և թուլամորթ իշխանությունը ճանապարհ է բացում Ադրբեջանի ոճրագործությունների համար Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող նավերի շրջափակումը․ Թրամփ Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին Մենք հանդիպեցինք մաքսիմալիզմի, փոփոխվող նպատակակետերի և շրջափակման․ Արաղչի Շուտով դուք կարոտով կսպասեք 4-5 դոլարանոց բենզինին. Իրանի խորհրդարանի նախագահ Մերցն ու Ռյուտեն շնորհավորել են Մագյարին Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ՆԱՏՕ-ի անդամներն ու Ծոցի երկրները կաջակցեն ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցի շրջափակման գործողություններում Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am