Փաշինյանի հրաժարականին հաշված օրեր են մնացել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Այս պահի դրությամբ հայրենի իշխանության եւ ընդդիմության համար օրակարգային հարց է շարունակում մնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման:


Մինչ այս պահը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության մոտ իշխանությունների անունից գնացած հրովարտակները այնպիսի տպավորություն են ձեւավորել, որ ընտրությունները տեղի կունենան հունիսին:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նույնիսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, երբ գնացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, հստակ ասել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն մինչեւ հունիս: Նիկոլ Փաշինյանը, սակայն, լուրջ առարկություն չներկայացնելով ժամկետի մասով, ամեն դեպքում, որեւէ մեկին հստակ չի ասում, թե երբ է հրաժարական տալու, որ խորհրդարանը լուծարվի:


Ու քանի որ անակնկալներով լի իրավիճակ է, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը սկսել են պատրաստվել ընտրություններին, քանի որ կարծում են` Նիկոլ Փաշինյանն անակնկալ կերպով կհայտարարի ընտրությունների գնալու մասին, եւ իրենք չեն հասցնի նախապատրաստվել: Հիմա քաղաքական դաշտում սկսվել է ցուցակագրումների գործընթաց: Իշխանությունը եւ ընդդիմությունը հեղինակություն ունեցող մարդկանց հետ են կապ հաստատում, խնդրում միավորվել, միասնական ցուցակով մասնակցել ընտրությունների:

Եթե ընդդիմությունը կարծում է, որ չպետք է ընտրակարգ փոխվի, ապա իշխանությունները նպատակ ունեն քննարկել Ընտրական օրենսգիրքը այս խորհրդարանում: Ավելին՝ «Իմ քայլ»-ի ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կիրակի օրը՝ հանդիպման ժամանակ, ընտրությունների անցկացման հստակ ամսաթիվ անգամ չեն լսել. խոսք է եղել միայն աշնանն այն անցկացնելու հավանականության մասին: Ամեն դեպքում, չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանն ունի ընտրություններին գնալու իր նախընտրելի ժամանակահատվածը եւ ունի հստակ ձեւավորված օրակարգ, սակայն անգամ իր թիմի մոտ անկեղծ չի ասում այդ մասին:


Սակայն նկատենք՝ եթե մտադրություն կա ընտրություններն անցկացնել հունիսին, ապա արդեն իսկ պետք է սկսի խորհրդարանի լուծարման գործընթաց: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է խորհրդարանի լուծարման հետեւյալ սցենարը. Սահմանադրության 149-րդ հոդվածում ամրագրված է. «Վարչապետի՝ հրաժարական ներկայացնելու դեպքում Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: Այսինքն՝ 14 օր անհրաժեշտ է միայն խորհրդարանի ինքնալուծարման համար:

Հոդված 92-ում էլ նշված է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, եւ ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Եվ եթե գումարենք նաեւ գրանցումների եւ քարոզարշավի համար նախատեսված ընդհանուր մոտ մեկ ամիս ժամկետը, ապա ակնհայտ է, որ հունիսին արտահերթ ընտրություններ անցկացնելու համար իշխանություններն արդեն պետք է շտապեն:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համար։

 

դիտվել է 2307 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am