Փաշինյանը կեղծել է ամենը, ինչ կարողացել է՝ սկսած մարդկանց մանիպուլացնելուց՝ մինչև հորինված պատմություններ, կերտված հերոսներ ու հակահերոսներ․ իսկ պատերազմը կեղծիքի գագաթնակետն էր

«168 ժամը» գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված հիմնական հարցադրումն այն է՝ կկեղծի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանն այդ ընտրությունները, թե՞ ոչ։ Արմատական ընդդիմությունը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը կկեղծի դրանք, այդ պատճառով անընդունելի է ընտրությունների անցկացումը նրա իշխանության պայմաններում, իշխանության կողմնակիցները հակադարձում են, որ Նիկոլ Փաշինյանը չի կեղծի ընտրությունները, քանի որ մեկ անգամ արդեն՝ 2018 թվականին, անցկացրել է առանց կեղծիքի ընտրություններ։


Սա Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրությունները չկեղծելու միակ փաստարկն է, որը, սակայն, թույլ է ու հեղհեղուկ է այնքան, որքան նրա վարկանիշն ու հեղինակությունը։ 2018–ին արդեն իշխանություն ունեցող Նիկոլ Փաշինյանը չի կեղծել ընտրությունները ոչ թե այն պատճառով, որ խիստ սկզբունքային է կամ ժողովրդավար, այլ որովհետև դրա կարիքը չկար՝ պայմանավորված հեղափոխական էյֆորիայով։

Հետևաբար, այսօրվա իրականությունում հղում կատարել 2018 թվականին, մեղմ ասած, անմեղսունակություն է։ Իսկ հարցի պատասխանը՝ կկեղծի՞ Նիկոլ Փաշինյանն ընտրությունները, թե՞ ոչ, պետք է փնտրել նրա իշխանության շուրջ երեք տարիների մեջ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք կեղծիքը՝ որպես գործիք, միջոց, ընդունելի է կամ մերժելի է փաշինյանական իշխանությանը։

Ահա անցած երեք տարիները ցույց են տալիս, որ կեղծիքը Նիկոլ Փաշինյանի համար ոչ միայն ընդունելի է եղել ու է, այլ այն նրա իշխանության ամենաառաջնային միջոցներից մեկն է։


Նիկոլ Փաշինյանը կեղծել է ամենայնը, ինչ կարողացել է՝ սկսած մարդկանց մանիպուլացնելուց՝ մինչև հորինված պատմություններ, կերտված հերոսներ ու հակահերոսներ։ Իսկ 44-օրյա պատերազմը դարձել է Նիկոլ Փաշինյանի իշխանության կեղծիքի գագաթնակետը։

Հետևաբար՝ ի՞նչը պետք է ստիպի մարդուն, ով շուրջ երեք տարի կեղծել է գրեթե ամեն ինչ, չկեղծել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հատկապես այն դեպքում, երբ դրանք նրա համար ունեն կենաց-մահու նշանակություն, և այնպես չէ, որ ընտրություններում պարտվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը կարող է վերադառնալ լրագրության ասպարեզ, կամ հայրենիք՝ տանձի օղի քաշելու։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ունի մի կողմից՝ ընտրությունները կեղծելու հզոր մոտիվացիա, մյուս կողմից՝ չունի քաղաքական ու բարոյական որևէ արգելք՝ այս կամ այն քայլին չդիմելու համար։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե Նիկոլ Փաշինյանը չի դիմի ընտրություն կեղծելու ապօրինությանը, քանի որ իր կյանքի մեծ մասը պայքարել է դրա դեմ։ Բայց դա խիստ թյուր տպավորություն է։ Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում պայքարել է այս կամ այն անօրինականության դեմ՝ ոչ թե այն պատճառով, որ այդպես մտածել է, կամ, որ այդպես ավելի ազնիվ է, այլ, որովհետև ցանկացել է, որ ինքը լինի ապօրինություն գործողի դերում։

Վկան՝ նրա իշխանության թույլ տված տասնյակ կոռուպցիոն գործարքները, միլիոնավոր դոլարների պարգևավճարներն ու բազմաթիվ այլ անօրինականություններ, որոնց դեմ ժամանակին այդքան ինքնամոռաց պայքարել է Նիկոլ Փաշինյանը։

Այնպես որ, նա առաջիկա ընտրությունները կեղծելու է անհագուրդ ու անողոքաբար, կեղծելու է բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով, որովհետև նա տեսել ու զգացել է, թե ինչ բարերար ազդեցություն է ունենում կեղծիքն անձամբ իր ու իր ընտանիքի համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1105 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am