Արմեն Աշոտյանի սանիկ Գոռ Վարդանյանի ընտրվելու փաստն իշխանությունը երեկ ծանր էր տարել

 
«Հրապարակը» գրում է.

Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում ՀՀԿ-ական փոխնախագահ Արմեն Աշոտյանի սանիկ Գոռ Վարդանյանի ընտրվելու փաստն իշխանությունը երեկ ծանր էր տարել։ Երկուսուկես տարի է՝ իշխանությունը յուրային ռեկտորների փնտրտուքով է զբաղված, բայց` ապարդյուն․ մայր բուհը մինչ օրս ժամանակավոր պաշտոնակատար է ղեկավարում, ժողինստիտուտում երկու տարվա պայքարից հետո ՀԱԿ անդամի դստերը նշանակեցին, իսկ պոլիտեխնիկում չկարողացան հասնել իրենց ուզածին՝ հաղթեց 29-ամյա գիտությունների թեկնածուն։ Չնայած նախկին ռեկտոր Մարուխյանի հրաժարականից՝ 2020-ի ամառվանից, իշխանական ծանր հրետանին ողջ ուժով լծվել էր այս ընտրությունը տապալելու գործին։


Սկզբում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նրա հրաժարականից հետո Հակոբ Արշակյանն էր համակարգում գործընթացը, սակայն երեկ արձանագրվեց վերջնական պարտություն։ Իշխանությունը մեղքը բարդում է բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի վրա, կարծում են, որ նրա շնորհիվ է նախկինների «աճեցրած» կադրը դարձել ռեկտոր։

Նշենք, որ նախկին բազեական Վարդանյանը 2015-ին՝ Աշոտյանի նախարար եղած ժամանակ է նշանակվել պրոռեկտոր։ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 2017թ․ սեպտեմբերի 1-ի որոշմամբ նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2020թ․ հունվարի 1-ից նա նաեւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի աշխատակազմի ղեկավարն է։ Ուշագրավ է, որ այս թեկնածուի լոբբինգով է զբաղվել նաեւ «Իմ քայլի» պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը, ով մտերիմ է Վարդանյանի հետ։

դիտվել է 1173 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am