ՌԴ քարոզչամիջոցները. «Սպուտնիկ»-ից՝ թրոլների բանակ (տեսանյութ)

Ամերիկայի ձայն Ժամանակակից Ռուսաստանն օգտագործում է քարոզչության այնպիսի միջոցներ, որոնց մասին Խորհրդային Միությունում նույնիսկ տեղյակ էլ չէին:
«Ժամանակակից Ռուսաստանի քարոզչությունը զվարճացնում, շփոթեցնում եւ ճնշում է լսարանին»։ Խորհրդային Միությունը փլուզվել է ավելի քան քառորդ դար առաջ, իսկ խորհրդային քարոզչության դպրոցը շարունակում է ապրել եւ զարգանալ ժամանակակից Ռուսաստանում, ասում է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովի ավագ խորհրդական Սքոթ Ռոլանդը: Սակայն, եթե Խորհրդային Միության քարոզչությունը կարող էր մատնանշել Խորհրդային Միության որոշակի իրական ձեռքբերումներ օրինակ՝ տիեզերագնացության ոլորտում, այսօրվա Ռուսաստանը զարգացած երկրների համեմատ որեւէ ձեռքբերում նժարին դնել չի կարող: Փոխարենը ժամանակակից ռուսական քարոզչությունը անհամեմատ զարգացել է խորհրդային տարիների համեմատ. եթե Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեին «Պրավդա» եւ «Իզվեստիա» թերթերի նման քարոզչության ընդամենը մի քանի մարմին, ապա այսօրվա Ռուսաստանը հովանավորում է հարյուրավոր քարոզչական մարմինների՝ «Ռուսաստանն այսօր» եւ «Սպուտնիկ» հսկաներից մինչեւ անհայտ առցանց էջեր: Ռուսաստանն ունի նաեւ իր սեփական, պետության կողմից ֆինանսավորվող թրոլների բանակ. «Թրոլներն աշխատում են օր ու գիշեր, 12-ժամյա հերթափոխներով, յուրաքանչյուրը պարտավոր է օրն առնվազն 200 բառից բաղկացած 125 գրառում եւ մեկնաբանություն կատարել»: Սքոթ Ռոլանդի խոսքով, ռուսական թրոլներին բացահայտելը հեշտ է՝ բավական է կիսվել սոցիալական ցանցերում Ռուսաստանին վերաբերող վիճելի տեղեկատվությամբ, որից հետո հարյուրավոր թրոլներ գործին կմիանան: Հենց այդպես է նա մի քանի հարյուր թրոլներ բացահայտել Բելառուսում իր դիվանագիտական առաքելության ընթացքում: Ռոլանդի կարծիքով, առցանց տեխնոլոգիաների զարգացումն ու դրա հետ կապված տեղեկատվության բազմությունն իրականում խանգարում են քաղաքացիներին կենտրոնանալ կարեւոր եւ վստահելի տեղեկատվության վրա. «Երբ տեղեկատվությունը սակավ է, մարդիկ նախընտրում են փորձագիտական կարծիքներ լսել: Այդպես էր Խորհրդային Միությունում, սակայն, այսօրվա տեղեկատվական տարափի պայմաններում, մարդիկ նախընտրում են տեղեկություններ ստանալ սոցցանցերով՝ իրենց ընկերներից»: Խնդրի միակ լուծումը Սքոթ Ռոլանդը տեսնում է իրական ճշգրիտ տեղեկատվության տրամադրման մեջ, որը սակայն լուրջ միջոցներ է պահանջում:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video) Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am