Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան տանդեմը դեռ երկար է գործելու.

«168 Ժամ» վերլուծականը անդրադառնալով Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանի կողմից իր և Կարեն Կարապետյանի հակասությունների մասին տեղեկությունը հերքելու փաստին՝ գրել է. «Բանն այն է, որ մամուլի առանձին միջոցներ սկսել են հետևողականորեն թմբկահարել Սարգսյան-Կարապետյան թեժ մրցակցության, հակամարտության մասին: Ավելին՝ այդ հակամարտության գոյության փաստն էլ հիմնավորում են «իշխանության մեդիա-ռեսուրսների» վարքով, որոնք իբրև թե վարչապետին «պերսոնա նոն-գրատա» են հայտարարել: Անշուշտ, այս կարգի պնդում շրջանառողները չեն հստակեցնում, թե ինչ ասել է՝ «իշխանական մեդիա-ռեսուրս»: Հետխորհրդային տարածքում, և առհասարակ ողջ աշխարհում, ամենաազդեցիկ մեդիա-ռեսուրսը շարունակում է մնալ հեռուստատեսությունը: Հայաստանում ևս հեռուստատեսությունը ոչ միայն ամենաազդեցիկն է, այլև հենց իշխանության մեդիա-ռեսուրսն է, որ կա: Բայց արի ու տես, որ հեռուստատեսությունը գործող վարչապետին ոչ միայն պերսոնա նոն-գրատա չի հայտարարել, այլ լայնորեն և, որ կարևորն է՝ դրական լույսի ներքո լուսաբանում է նրա գործունեությունը: Եվ հարց է առաջանում, թե վերը հիշատակված վարկածի հեղինակներն իշխանական մեդիա ասելով՝ ո՞ւմ նկատի ունեն: Հայաստանում, հատկապես առցանց մեդիաբազմազանության պայմաններում, երբ յուրաքանչյուրն իր պարտքն է համարում ունենալ որևէ կայք, որտեղ սեփականատերը կգովաբանվի, իսկ նրա մրցակիցները հողին կհավասարեցվեն, ցանկացած լրատվամիջոց կարելի է որակել իշխանական: Բայց իրականությունն այնպիսին է, որ իշխանությունն ինքն էլ բազմազան է, և հաճախ ենք հանդիպել դեպքերի, երբ նույն կուսակցության որևէ ներկայացուցիչ կամ թև տեղեկատվական արշավ է սկսում մեկ այլ կուսակցի դեմ: Բայց արդյոք սա ներկուսակցական կամ ներիշխանական ճեղքի վկայությո՞ւն է: Ամենևին էլ ո՛չ: Սա ընդամենը շահերի իրացման գործընթաց է, որը նաև ապահովում է թամաշա: Նրանց համար, ովքեր անելիք չունենալու կամ անելիքը չպատկերացնելու հետևանքով՝ մութ սենյակներում կատու են փնտրում: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հարաբերություններին, ապա բոլոր նախադրյալները կան ենթադրելու, որ գործ ունենք ոչ թե հակամարտության կամ մրցակցության, այլ մի տանդեմի հետ, որի համագործակցությունը բավականին երկար է տևելու ու կանխորոշելու է երկրի քաղաքական դասավորությունը: Տավուշի իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանը հենց այս ուղերձն է հղել»:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am