Չնայած Թուրքիայի կոշտ քննադատությանը՝ Ռաքքայում թեժ բախումներ են սպասվում (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) ընդդիմադիր դաշինքի ջոկատայինները պատրաստվում են վերջնականախես ազատագրել ԴԱԵՇ-ի ոչ պաշտոնական մայրաքաղաք Ռաքքան: Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) ընդդիմադիր դաշինքի զինված ուժերը մուտք են գործել Իսլամական պետության դե-ֆակտո մայրաքաղաք Ռաքքա՝ ազդարարելով ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի ամենաթեժ մարտերի սկիզբը, որի նպատակը մեկն է՝ վերջանակապես ազատագրել քաղաքը ԴԱԵՇ-ի վերահսկողությունից: Հիմնականում քուրդ ջոկատայիններից բաղկացած «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) ընդդիմադիր դաշինքի հրամանատարները նշում են, որ մարտերը դաժան և բավականին ծախսատար են լինելու: «Ռաքքան ԴԱԵՇ-ի ոչ պաշտոնական մայրաքաղաքն է, այնպես որ նրանք նախապատրաստվում են անզիջում ու լայնածավալ պայքարի՝ ստորգետնյա թունելների, ականների, տարատեսակ պայթուցիկների, տանկերի և մահապարտների միջոցով: Ինչևէ, մենք էլ մեր հերթին, բոլոր առումներով, պատրաստ ենք դիմադրութանը ու մարտահրավերներին», հայտարել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF)-ի հրամանատարներից Կլառա Ռաքան: Սիրիայի Ռաքքա քաղաքը 2014 թվականի հունվար ամսից գտնվում է ԴԱԵՇ-ի վերահսկողության տակ: Չնայած Թուրքիայի կոշտ առարկություններին՝ ԱՄՆ-ի հովհանավորությամբ, «Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքի ջոկատներին վերջին ամիսներին հաջողվել էր մեծ առաջխաղացում գրանցել և ազատագրել ԴԱԵՇ-ի վերահսկողությյան տակ գտնվող մարտավարական առումով կարևոր դիրքեր: Հիշեցնենք, որ պաշտոնական Թուրքիան «Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքը ահաբեկչական խմբավորում էր որակել: «Մեծ ճնշման տակ են հայտնվում բոլորը, ովքեր տեսնում են թե ինչպես է աջակցություն ցուցաբերվում ահաբեկչական կազմակերպություններին, որոնք պատասխանատու են՝ խաղաղ բնակիչների սպանությունների, էթնիկ զտումների և բազմաթիկ պայթյունների համար: Բոլոր նրանք, ովքեր արդարացնում են ահաբեկչական խմբավորումների գործողությունները հանուն իրենց տարածաշրջանային քաղաքականության և շահերի՝ շուտով կգիտակցեն իրենց ճակատագրական սխալը»: Այս պահի դրությամբ՝ չկա ստույգ տեղեկատվություն զոհերի,կամ վիրավորների վերաբերյալ, սակայն քուրդ հրամանատարների խոսքերով՝ ԴԱԵՇ-ը հազարավոր խաղաղ բնակիչների գտագործում է որպես կենդանի վահան: Ըստ որոշ աղբյուրների, այս պահի դրությամբ, շուրջ 200 հազար բնակչություն ունեցող Ռաքքան ամբողջությամբ հոսանքազրկված է, խաթարված է քաղաքի ինտերնետային կապը:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am