«Հրապարակը» գրում է. «Հայկական վե»րածնունդ կուսակցության առաջատարները խորհրդարան չանցնելուց հետո անգործ չեն մնացել: Արթուր Բաղդասարյանն իր հավատարիմ թիմակիցներից ամեն մեկին մի պաշտոնի է տեղավորել իրեն պատկանող կամ իր ղեկավարության ներքո գտնվող հիմնարկներում:
Արդեն հայտնի է, որ Հեղինե Բիշարյանը նշանակվել է Բաղդասարյանի հիմնած Եվրոպական ակադեմիայի ռեկտոր: Նշենք, որ դեռ 2014 թվականին Արթուր Բաղդասարյանը նշանակվել էր ՀԱՊԿ ակադեմիայի նախագահ, ապա թողել այդ պաշտոնը: Ակադեմիան, ասում են, այս տարվա սեպտեմբերից պիտի սկսի գործել, և դրա ռեկտոր է նշանակվելու Մհեր Շահգելդյանը:
ՀՎԿ-ական մեկ այլ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ մի քանի օր է՝ նշանակվել է Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» գործարանի գլխավոր տնօրեն»,- գրում է թերթը:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը