Բարոյականությունն ուղղակի վերցրել և լվացարանն են նետել. Թրամփ կրտսեր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդի Էրիկը հայտնել է, որ իր հոր քննադատները տմարդ են: Այս մասին նա ասել է «Fox News»-ի հաղորդավար Շոն Հեննիթիին: «Նման չարություն ես դեռ չեմ տեսել: Ամեն ինչ շատ վատ է: Բարոյականությունն ուղղակի վերցրել և լվացարանն են նետել: Մենք լավագույնին ենք արժանի: Դեմոկրատական կուսակցությունը ցանկանում է խանգարել, հրաշալի մի մարդու, նրա ընտանիքին: Դա սարսափելի է»,- հայտնել է Թրամփ կրտսերը:
