Մերկել․ Կարեւոր է, որ Գերմանիան ու Թուրքիան շարունակեն երկխոսությունը
Կարեւոր է, որ Գերմանիան ու Թորքիան շարունակեն երկխոսությունը Ինջիրլիկ բազայից բունդեսվերի հեռանալուց հետո։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է Reuters-ը։ «Մենք Թուրքիայի հետ շատ ընդհանուր շահեր ունենք, այդ թվում տնտեսական հարաբերություններ, այնպես որ քննարկումներն անհրաժեշտ են»,- հայտնել է Մերկելը։ Բունդեսվերը թուրքական բազայից դուրս բերելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Անկարան մի քանի անգամ հրաժարվել է թույլատրել գերմանացի պատգամավորների այցելությունը Ինջիրլիկ։
