Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա
Թուրքիա այցելած Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, թե տարածաշրջանում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումների հետ կապված Թուրքիայի հետ մտքերի փոխանակման կարիք կա։ Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ նախարարը նշել է, թե Իրանի ժողովուրդն ու անվտանգության ուժերը մշտապես կանգնած են նմանատիպ հարձակումների դեմ։ Նա շեշտել է, թե երկրից դուրս գտնվելու պատճառով չի տիրապետում Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունների մանրամասներին՝ հավելելով, որ տարածաշրջանում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումների հետ կապված Թուրքիայի հետ մտքերի փոխանակման կարիք կա։
