ՌԴ-ն ցավակցել է Թուրքիային
ՌԴ ԱԳՆ-ն ցավակցել է թուրք ժողովրդին՝ Անկարայում երեկ տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված. հայտնում է Газета.ру-ն: «Շուտափույթ ապաքինում ենք մաղթում այդ հրեշավոր ակցիայի արդյունքում վիրավորվածներին: Դրա կազմակերպիչները պետք է պատասխան տան արածի համար»,- մասնավորապես ասվում է հայտարարությունում:
